Գլխավոր տեղեկություն
Номер
N 1254-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.10.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.10.18/62(1337) Հոդ.988
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.09.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.10.2017
Дата вступления в силу
19.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2017 թվականի N 1254-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման 4-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջները.

2) սույն որոշման NN 2 և 3 հավելվածներում նշված Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի ենթակառուցվածքների և տարածքի բարեկարգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ հեղինակային և հարակից իրավունքներով պայմանավորված, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով՝ «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 16
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1254-Ն որոշման


 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1254-Ն որոշման


 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1254-Ն որոշման


 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1254-Ն որոշման


 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1254-Ն որոշման