Գլխավոր տեղեկություն
Номер
N 828-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.07.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
25.07.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.07.2017
Дата вступления в силу
26.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2017 թվականի N 828-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1206-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Համակարգող նշանակելու և աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 1206-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վ. Ստեփանյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վ. Ջիլավյանին» բառերով.

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հուլիսի 25

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թվականի
հուլիսի 25-ի N 828-Ա որոշման

 

 

«Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թվականի
դեկտեմբերի 16-ի N 1206-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

 Վ. Ջիլավյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
   
 Ա. Խուդավերդյան  - ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
   
 Ն. Դանիելյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ
   
 Ա. Բաղդասարյան  - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության պետ
   
 Ա. Գիլոյան  - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ
   
 Ա. Հակոբյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ամերիկայի վարչության պետ
   
 Ժ. Տիտիզյան  - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետ
   
 Մ. Գալստյան  - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ
   
 Ս. Մակյան  - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ
   
 Ա. Ավետիսյան  - ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ
   
 Գ. Այվազյան  - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ
   
 Ա. Սարգսյան  - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
   
 Լ. Շուշանյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավման ծրագրի ղեկավար
   
 Ա. Քոթանջյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի երրորդ քարտուղար
   
 Ա. Մխիթարյան  - «Հելիքս կոնսալտինգ» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
   
 Թ. Աբրահամյան  - «Արազա» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, հանրային ցանցի համակարգող-քարտուղար (համաձայնությամբ)
   
 Ն. Առաքելյան  - «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
   
 Լ. Բարսեղյան  - «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
   
 Ս. Դեհերյան  - «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
   
 Լ. Դոյդոյան  - «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
   
 Կ. Զադոյան  - «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
   
 Գ. Խաչատրյան  - «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
   
 Հ. Հարությունյան  - «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
   
 Վ. Հոկտանյան  - «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրի տնօրեն (համաձայնությամբ)
   
 Գ. Վարդանյան  - «Վորլդ Վիժն Հայաստան» շահերի պաշտպանության ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)
   
 Լ. Աֆրիկյան

 - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ (աշխատանքային խմբի քարտուղար)»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան