Գլխավոր տեղեկություն
Номер
N 1584-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (05.10.2017-03.10.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.10.30/46(221) Հոդ.1069
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.10.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.10.2002
Дата вступления в силу
12.11.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հոկտեմբերի 2002 թվականի N 1584-Ն

ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 26.06.14 N 638-Ն, 22.09.17 N 1155-Ն)

 

 

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։

(1-ին կետը փոփ. 26.06.14 N 638-Ն, 22.09.17 N 1155-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի նոյեմբերի 12-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 8
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 26.06.14 N 638-Ն, 22.09.17 N 1155-Ն)

 

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե) կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ՝ տեղեկություն ստացող մարմիններ) հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների (այսուհետ՝ տեղեկություն) տրամադրումը։

(1-ին կետը փոփ., լրաց. 26.06.14 N 638-Ն, փոփ. 22.09.17 N 1155-Ն)

2. Տեղեկություն ստացող մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն օրենքով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստանալու համար ներկայացնում է դիմում, որտեղ նշվում են պահանջվող տեղեկության տեսակը, ժամանակահատվածը։ Եթե պահանջվող տեղեկությունը վերաբերում է իրավաբանական անձանց, ապա նշվում են իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում՝ ֆիզիկական անձի անկետային տվյալները, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնց հիման վրա տվյալ տեղեկություն ստացող մարմնին նման տեղեկություն ստանալու իրավասություն է վերապահված։

(2-րդ կետը փոփ. 26.06.14 N 638-Ն, 22.09.17 N 1155-Ն)

2.1. Օրենքով Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին վերապահված իրավասությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար ներկայացվող դիմումը կարող է չներառել իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերող` սույն կարգի 2-րդ կետով սահմանված տվյալները` բացառությամբ հարկ վճարողի հաշվառման համարի:

(2.1-ին կետը լրաց. 10.11.11 N 1637-Ն)

2.2. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն տեղեկություններ է ներկայացնում սույն կարգով ստացված տեղեկությունների հիման վրա արձանագրված խախտումների վերաբերյալ` ռիսկերի վրա հիմնված ստուգումների պլանավորման և անցկացման համար: Փոխադարձ տեղեկությունների ներկայացման ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համատեղ հրամանով:

(2.2-րդ կետը լրաց. 10.11.11 N 1637-Ն, փոփ. 26.06.14 N 638-Ն, 22.09.17 N 1155-Ն)

3. Տեղեկություն ստացող մարմնի կողմից ներկայացված դիմումում սույն որոշման 2-րդ կետով սահմանված որևէ վավերապայմանի բացակայության (անճշտության) դեպքում, բացառությամբ սույն կարգի 2.1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից դիմումն ստանալուն հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկություն ստացող մարմին է ներկայացվում գրավոր մերժում՝ համապատասխան պատճառաբանությամբ։

(3-րդ կետը լրաց. 10.11.11 N 1637-Ն, փոփ. 26.06.14 N 638-Ն, 22.09.17 N 1155-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն սույն կարգի համաձայն ստացված դիմումի հիման վրա 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության հիման վրա գրավոր տրամադրում է դիմումում նշված տեղեկությունը կամ պահանջվող տեղեկության բացակայության (համապատասխան հաշվառում չվարելու) մասին գրավոր տեղեկացնում է դիմողին։

(4-րդ կետը փոփ. 26.06.14 N 638-Ն, 22.09.17 N 1155-Ն)

5. Տեղեկություն ստացող մարմնի կողմից երկրորդ և ավելի անգամ նույն տեղեկությունը պահանջվելու դեպքում տեղեկությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվում է, եթե դրանում կատարվել է փոփոխություն։

(5-րդ կետը փոփ. 26.06.14 N 638-Ն, 22.09.17 N 1155-Ն)

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքում՝ փոփոխության ենթակա տեղեկություններ տրամադրելիս տեղեկություն ստացողին տեղյակ է պահվում դրա մասին։

(6-րդ կետը փոփ. 26.06.14 N 638-Ն, 22.09.17 N 1155-Ն)

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն իրավապահ մարմիններին տեղեկություն տրամադրում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա։

(7-րդ կետը փոփ. 26.06.14 N 638-Ն, 22.09.17 N 1155-Ն)

8. Տեղեկություն ստացող մարմնի կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկության բացահայտումը (հրապարակումը) առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն։

(հավելվածը լրաց. 10.11.11 N 1637-Ն, փոփ., լրաց. 26.06.14 N 638-Ն, փոփ. 22.09.17 N 1155-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան