Գլխավոր տեղեկություն
Номер
N 153-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.09.2017-14.09.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.02.22/13(1288) Հոդ.186
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.02.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.02.2017
Дата вступления в силу
23.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2017 թվականի N 153-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 61-րդ կետերով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 981,103.8 հազ. դրամ, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին՝ 78,618.5 հազ. դրամ՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին՝ 139,719.5 հազ. դրամ՝ համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 132,680.0 հազ. դրամ՝ համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին՝ 35,158.0 հազ. դրամ՝ համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 200,422.5 հազ. դրամ՝ համաձայն N 5 հավելվածի.

6) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 205,261.0 հազ. դրամ՝ համաձայն N 6 հավելվածի.

7) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 30,693.0 հազ. դրամ՝ համաձայն N 7 հավելվածի.

8) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 22,200.0 հազ. դրամ՝ համաձայն N 8 հավելվածի.

9) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 135,121.0 հազ. դրամ՝ համաձայն N 9 հավելվածի.

10) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի Բաղրամյան 43 հասցեում գտնվող վթարային շենքի փոխարեն կառուցվելիք նոր բնակելի շենքի կառուցում ծրագրի տեխնիկական հսկողության աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեին 2017 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 1,230.3 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով):

(1-ին կետը փոփ. 30.03.17 N 338-Ն, 24.08.17 N 1024-Ն)

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին 2016 թվականի օգոստոսի 8-ին կնքված N ՀՀԱՄ-ԲԸ-ԱՇՁԲ 16/04, 2016 թվականի օգոստոսի 19-ին կնքված N ՀՀԱՄ-ԲԸ-ԱՇՁԲ 16/05, 2016 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված N ՀՀԱՄ-ԲԸ-ԱՇՁԲ 16/06, 2016 թվականի սեպտեմբերի 7-ին կնքված N ՀՀԱՄ-ԲԸ-ԱՇՁԲ 16/06-7, 2016 թվականի օգոստոսի 11-ին կնքված N ՀՀԱՄ-ՊԸ-ԾՁԲ 16/02, 2016 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված N ՀՀԱՄ-ԲԸԱՀ-ԾՁԲ 16/04-1, 2016 թվականի օգոստոսի 12-ին կնքված N ՀՀԱՄ-ԲԸԱՀ-ԾՁԲ 16/03-Հ, 2016 թվականի նոյեմբերի 4-ին կնքված N ՀՀԱՄ-ԲԸԱՀ-ԾՁԲ 16/15-Հ, 2016 թվականի հոկտեմբերի 28-ին կնքված N ՀՀԱՄ-ԲԸԱՀ-ԾՁԲ 16/07-Հ պայմանագրերում կատարել փոփոխություններ` պայմանագրերում ներկայացված աշխատանքների կատարման վերջնաժամկետները սահմանելով մինչև 2017 թվականի հուլիսի 31-ը:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին 2016 թվականի նոյեմբերի 28-ին կնքված N ՀՀԱՄԲԸԱՇՁԲ-16/02 պայմանագրում կատարել փոփոխություն` պայմանագրում ներկայացված աշխատանքների կատարման վերջնաժամկետը սահմանելով մինչև 2017 թվականի հուլիսի 31-ը:

4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված ընկերությունների հետ կնքված պայմանագրերով նախատեսված շինարարական ծրագրերն ավարտին հասցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին հատկացված 137,559.5 հազ. դրամի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին հատկացված 42,757.5 հազ. դրամի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեին հատկացված 1,230.3 հազ. դրամի ծախսման համար նոր մրցույթներ չեն անցկացվելու:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 10 և 11 հավելվածների:

6. Սահմանել, որ սույն որոշման վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 20-րդ կետով սահմանված դրույթները:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 22

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 16-ի N 153-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 16-ի N 153-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 16-ի N 153-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 16-ի N 153-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 16-ի N 153-Ն որոշման

 

(հավելվածը փոփ. 30.03.17 N 338-Ն)

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 16-ի N 153-Ն որոշման

 

(հավելվածը փոփ. 24.08.17 N 1024-Ն)

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 16-ի N 153-Ն որոշման

 

(հավելվածը փոփ. 30.03.17 N 338-Ն)

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 16-ի N 153-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 16-ի N 153-Ն որոշման

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 16-ի N 153-Ն որոշման

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 16-ի N 153-Ն որոշման