ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2017 թվականի N 819-Ն
ԴԵՂԱՏՈՄՍՈՎ ԻՐԱՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության վերաբերյալ մասնագիտական հրատարակություններին ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հուլիսի 19 Երևան |
Հավելված |
ԴԵՂԱՏՈՄՍՈՎ ԻՐԱՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Մասնագիտական հրատարակություններում դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվությունը, գրանցման ժամանակ հաստատված բժշկական կիրառման հրահանգին համապատասխան, պետք է պարունակի հետևյալ տվյալները՝
1) դեղի անվանումը.
2) դեղի ակտիվ բաղադրատարրի (բաղադրատարրերի) համընդհանուր անվանումները.
3) դեղաձևը.
4) դեղի կիրառման ցուցումները, հակացուցումները, դեղաչափերը և ընդունման եղանակները.
5) դեղի կիրառման հրահանգները և հատուկ նախազգուշացումները.
6) դեղի փոխազդեցություններն այլ դեղերի հետ կամ այլ բնույթի փոխազդեցությունները.
7) դեղի կիրառումը վերարտադրողական տարիքում, հղիության և կրծքով կերակրման շրջանում.
8) դեղի ազդեցությունն ուշադրություն պահանջող գործողությունների վրա (տրանսպորտային միջոցների վարում, մեխանիզմների հետ աշխատանք).
9) դեղի կողմնակի ազդեցությունները.
10) գերդեղաչափումը.
11) դեղի անհամատեղելիությունն այլ դեղերի և սննդի հետ.
12) դեղադինամիկան (դեղի ազդեցությունները և դրանց մեխանիզմները).
13) դեղակինետիկան (դեղի կենսաքիմիական փոխակերպումների կինետիկ օրինաչափությունները).
14) դեղի պահպանման առանձնահատկությունները (առկայության դեպքում).
15) դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջ վերաբերյալ տվյալները.
16) դեղի գրանցման համարը:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|