Գլխավոր տեղեկություն
Номер
N 1194-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (15.07.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.10.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.11.2014
Дата вступления в силу
06.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2014 թվականի N 1194-Ա

 

ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ կենտրոնական գանձապետարանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության անվամբ բացել Հայաստանի Հանրապետության դրամով արտաբյուջետային հաշիվ՝ Երևան քաղաքի Կառավարական N 2 մասնաշենքի հասցեում գտնվող շենքի բաղադրիչը համարվող տարածքները սեփականատերերից ձեռք բերելու և Երևան քաղաքի Կառավարական N 2 շենքի սեփականատեր «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության օտարման գործարքների վճարահաշվարկային գործառնություններն իրականացնելու նպատակով, որի մուտքերն ու ելքերը ներառվում են տվյալ բյուջետային տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հաշվետվության մեջ:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն բացված արտաբյուջետային հաշվի մուտքերն են «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից պետությանը վճարվող կանխավճարները (տնտեսագիտական դասակարգման կապիտալի օտարման գծով կանխավճար), իսկ ելքերը կատարվում են ըստ նախահաշվի՝ հետևյալ ուղղություններով. վարչության և Երևան քաղաքի Կառավարական N 2 շենքում տարածքների սեփականատեր անձանց (ֆիզիկական և իրավաբանական) կամ դրանց մասնակիցների միջև կնքված անշարժ գույքի կամ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում բաժնեմասնակցության առուվաճառքի պայմանագրի գնի վճարումներ (տնտեսագիտական դասակարգման կապիտալի ձեռքբերման գծով վճարումներ), իսկ գումարի մնացորդն ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից զբաղեցվող տարածքների հիմնանորոգման ծախսերի իրականացմանը:

(2-րդ կետը լրաց. 13.07.17 N 811-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 5

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.07.2017, N 811-Ա 15.07.2017, N 1194-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան