Գլխավոր տեղեկություն
Номер
N 1069-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.09.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.10.16/57(997) Հոդ.950
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.10.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.10.2013
Дата вступления в силу
17.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2013 թվականի N 1069-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) վաղաժամկետ մարել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին» 2009 թվականի մայիսի 20-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում տրամադրված վարկի մայր գումարի գծով առկա պարտքի մնացորդը և մինչև վաղաժամկետ մարման ամսաթիվը հաշվարկված տոկոսավճարները.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի անվամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացել արտաբյուջետային բանկային հաշիվ` բյուջետային վարկերի տրամադրման, մարվող գումարների մուտքագրման և նոր վարկերի տրամադրման գործառնություններն առանց նախահաշվի սպասարկելու նպատակով` հաշվի մուտքերն ու ելքերը սահմանված կարգով արտացոլելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություններում.

3) Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)՝

ա. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրել 8,000,000.0 հազ. դրամ բյուջետային վարկ` տարեկան 6.25 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2020 թվականի սեպտեմբերի 15-ը մարման ժամկետով, առանց գրավի, վարկի հիմնական գումարը վարկի մարման վերջնաժամկետում միանվագ մարելու, իսկ հաշվարկվող տոկոսները յուրաքանչյուր օրացուցային տարվա մարտի 15-ին և սեպտեմբերի 15-ին` սկսած 2014 թվականի մարտի 15-ից մարելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ կնքելով համապատասխան պայմանագիր,

բ. «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությանը տնտեսության զարգացման ծրագրերի ֆինանսավորման նպատակով տրամադրել 3,900,000.0 հազ. դրամ բյուջետային վարկ, տարեկան 7 տոկոս տոկոսադրույքով, հաշվարկվող տոկոսները յուրաքանչյուր օրացուցային տարվա մարտի 15-ին և սեպտեմբերի 15-ին` սկսած 2014 թվականի մարտի 15-ից վճարելու և վարկի հիմնական գումարը 2017 թվականից «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու պայմանով: «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության հետ կնքել համապատասխան վարկային պայմանագիր` դրանում սահմանելով, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության նկատմամբ վարկառուի վարկային պարտավորության ապահովման նպատակով կիրառվում է շահառուների նկատմամբ ենթավարկի պահանջի իրավունքի (ներառյալ ապահովման միջոցի նկատմամբ վարկառուի իրավունքը) գրավադրում, ընդ որում, 50 մլն դրամ և ավելի ենթավարկերի դեպքում գրավադրումը կատարվում է նախքան ենթավարկի տրամադրումը, իսկ մինչև 50 մլն դրամ կազմող ենթավարկերի դեպքում վարկառուն պարտավոր է գրավադրումը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պահանջի դեպքում, եթե ծրագրի ընթացքում վարկառուի ֆինանսական վիճակը վատթարանում է.

գ. «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին հատկացնել մինչև 24,660,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափով բյուջետային վարկ, 6 տարի մարման ժամկետով, տարեկան 7,5 տոկոս տոկոսադրույքով, առանց պարտավորությունների կատարման ապահովման միջոցի, վարկի հիմնական գումարն սկսած 2016 թվականի հունվարի 1-ից հավասարաչափ եռամսյակային մարումներով, իսկ հաշվարկվող տոկոսներն սկսած 2014 թվականի հունվարի 1-ից եռամսյակային մարումներով իրականացնելու պայմանով.

4) «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից հատկացնել 1,950,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում» հոդվածով):

(2-րդ կետը փոփ., լրաց. 17.10.13 N 1126-Ն, փոփ. 07.11.13 N 1243-Ն, 12.12.13 N 1375-Ն, 26.12.13 N 1517-Ն, 18.06.15 N 679-Ն, խմբ. 07.09.17 N 1087-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 7

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1069-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով, իսկ ելքերի ավելացումը` փակագծերում)

տարի

1

2

ԸՆԴԱՄԵՆԸ

-

այդ թվում՝

 

Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը

(101,213,461.2)

այդ թվում՝

 

1. Փոխառու զուտ միջոցներ

(10,000,000.0)

այդ թվում՝

 

1.1. Արժեթղթերի (բացառությամբ բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության) թողարկումից և տեղաբաշխումից զուտ մուտքեր

(10,000,000.0)

ՀՀ ֆինանսների նախարարություն

(10,000,000.0)

որից`

 

գանձապետական պարտատոմսեր

(10,000,000.0)

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

(91,213,461.2)

այդ թվում՝

 

2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում

(64,728,000.0)

է) ՀՀ կենտրոնական բանկ

(60,828,000.0)

ը) «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ

(3,900,000.0)

2.6. Այլ

(24,535,461.2)

կայունացման դեպոզիտային հաշվի համալրում

(24,535,461.2)

2.2. Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում

(1,950,000.0)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

(1,950,000.0)

որից`

 

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի կապիտալում ներդրում

(1,950,000.0)

Բ. Արտաքին աղբյուրներ - ընդամենը

101,213,461.2

այդ թվում`

 

1. Փոխառու զուտ միջոցներ

101,213,461.2

այդ թվում`

 

1.2. Ստացված վարկերի և փոխատվությունների մարում

(178,676,442.8)

ՀՀ ֆինանսների նախարարություն

(178,676,442.8)

1.3. Արժեթղթերի (բացառությամբ բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության) թողարկումից և տեղաբաշխումից զուտ մուտքեր

279,889,904.0

ՀՀ ֆինանսների նախարարություն

279,889,904.0

որից`

 

արտարժույթով պետական պարտատոմսեր

279,889,904.0

(հավելվածը փոփ. 07.11.13 N 1243-Ն, 26.12.13 N 1517-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան