Գլխավոր տեղեկություն
Номер
N 1257-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (30.12.2016-27.09.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
29.12.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.12.2016
Дата вступления в силу
30.12.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2016 թվականի N 1257-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով`

1. Ստեղծել «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի կառավարման կոմիտե և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Ծրագրի կառավարման կոմիտեն ընդգրկում է ծրագրի հիմնական շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին` պատասխանատու լինելով միջգերատեսչական համակարգման ապահովման, ռազմավարական որոշումների կայացման, ներդրումային ենթածրագրերի հաստատման և ծրագրի իրականացման ընդհանուր վերահսկողության ապահովման համար:

3. Ծրագրի նախապատրաստման և իրականացման ընթացքում շահառու գերատեսչությունների համագործակցությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև ծրագրի կառավարման կոմիտեին մասնագիտական բնույթի առաջարկություններ ներկայացնելու համար, ստեղծել աշխատանքային խումբ` դրանում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Հայաստանի զարգացման հիմնադրամի, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների և, անհրաժեշտության դեպքում, հրավիրված` ծրագրում ընդգրկված համայնքների (ՏԻՄ-երի կողմից լիազորված անձինք) տեխնիկական ներկայացուցիչներին: Աշխատանքային խմբի ղեկավար է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը, իսկ Հայաստանի զարգացման հիմնադրամը` աշխատանքային խմբի քարտուղարություն:

4. Հանձնարարել սույն որոշման 3-րդ կետում նշված պետական մարմիններին և առաջարկել սույն որոշման 3-րդ կետում նշված կազմակերպություններին 10-օրյա ժամկետում տրամադրել ներկայացուցիչների անունները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2016 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1257-Ա

որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

Վ. Գաբրիելյան  - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար` ի պաշտոնե (նախագահ)
   
Ս. Կարայան  - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար` ի պաշտոնե (անդամ)
   
Դ. Լոքյան  - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար` ի պաշտոնե (անդամ)
   
Ա. Ամիրյան  - ՀՀ մշակույթի նախարար` ի պաշտոնե (անդամ)
   
Վ. Արամյան

 - ՀՀ ֆինանսների նախարար` ի պաշտոնե (անդամ)

   
Ա. Մինասյան

 - ՀՀ բնապահպանության նախարար` ի պաշտոնե (անդամ)

   
Ն. Սարգսյան

 - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ` ի պաշտոնե (անդամ)

   
Զ. Զեյթունցյան  - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար` ի պաշտոնե (անդամ)
   
Կ. Մկրտիչեան

 - Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` ի պաշտոնե (անդամ)

   
Ա. Կիրակոսյան

 - Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն` ի պաշտոնե (անդամ)