Գլխավոր տեղեկություն
Номер
N 1175-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (03.10.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.09.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.10.2017
Дата вступления в силу
03.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2017 թվականի N 1175-Ա

 

«ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունից արտահանել հետևյալ ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները՝

 

 1) պատիճ-ճայթիչ պայթանցքային  ԿԴ-Շ 5 000 000 հատ
   
 2) պատիճ-ճայթիչ հորատանցքային  ԿԴ-Ս1 500 000 հատ
   
 3) պատիճ-ճայթիչ մակերևութային  ԿԴ-Պ 1 000 000 հատ
   
 4) էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ  ԼՊ 100 000 հատ
   
 5) էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ  ՄՍ 100 000 հատ
   
 6) էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ Կոննեկտադետ  100 000 հատ
   
 7) արմդետ ԼՊ  1 000 000 հատ
   
 8) արմդետ  ՄՍ 1 000 000 հատ
   
 9) արմդետ  ՀՏԴ  800 000 հատ
   
 10) արմեքս  1 000 տոննա
   
 11) արմեքս Փաուեր  700 տոննա
   
 12) արմեքս Փաուեր Պլյուս  700 տոննա։

 

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սահմանված կարգով ապահովել «ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտահանվող՝ ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների փոխադրման անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 2
Երևան