ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2017 թվականի N 1032-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N 1354-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման մեջ և հավելվածներում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրվող տեղեկատվության ցանկը (հարկային մարմնի մասով)՝ համաձայն N 3 հավելվածի.».
3) որոշման 1-ին կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրվող տեղեկատվության ցանկը (մաքսային մարմնի մասով)՝ համաձայն N 4 հավելվածի.».
4) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ը» ենթակետով.
«ը) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 8 հավելվածի.».
5) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 28-րդ կետը.
6) որոշման N 3 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ (ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍՈՎ)».
7) որոշման N 4 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍՈՎ)».
8) որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ կետով.
« |
|
». |
9) որոշման N 4 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
10) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «է» ենթակետը և դրանով հաստատված N 7 հավելվածը.
11) որոշումը լրացնել N 8 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. օգոստոսի 29 Երևան |
Հավելված |
«Հավելված N 8 ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1354-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |