Գլխավոր տեղեկություն
Номер
N 2329-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.09.2017-01.10.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.02.15/8(463) Հոդ.187
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.12.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.02.2006
Дата вступления в силу
25.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2329-Ն

ԿԱՐՄԻՐ, ԿԱՊՈՒՅՏ, ԴԵՂԻՆ (ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ), ԼՈՒՍՆԱՍՊԻՏԱԿ ԱՌԿԱՅԾՈՂ ՓԱՐՈՍԻԿՆԵՐՈՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժե» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 13.09.12 N 1160-Ն)

1. Հաստատել այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք կարող են կահավորվել կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա) դեղին (նարնջագույն) առկայծող փարոսիկներով կարող են կահավորվել ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափային նորմերը գերազանցող, մեծ եզրաչափերով և (կամ) ծանրաքաշ բեռներ, պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ ու խիստ ներգործող թունավոր նյութեր փոխադրող, իսկ սահմանված դեպքերում` նաև այդ փոխադրումներն ուղեկցող, ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման, անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ իրականացնող, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին վարժանքների անցկացման դեպքում հեծանվորդների կազմակերպված խմբերն ուղեկցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում շահագործվող տրանսպորտային միջոցները,

բ) լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կարող են կահավորվել հատուկ գունագրաֆիկ երանգավորում ունեցող փոստային կապի ծառայություն մատուցող կամ «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ինկասացիոն գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցները:

(2-րդ կետը լրաց. 17.08.17 N 988-Ն)

3. Կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն) կամ լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներ տնօրինող մարմինների (ծառայությունների) ղեկավարներին` մինչև 2006 թվականի հուլիսի 1-ը տրանսպորտային միջոցների կահավորումը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:

4. Սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցները տնօրինող մարմինների (ծառայությունների) ղեկավարներին` մինչև 2006 թվականի օգոստոսի 1-ը առկայծող փարոսիկներով կահավորված տրանսպորտային միջոցները ներկայացնել դրանց գրանցման մարմիններ` վերջիններիս կողմից տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթերում առկայծող փարոսիկներով կահավորված լինելու մասին գրառում կատարելու համար:

5. Կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների քանակը որոշում է տվյալ տրանսպորտային միջոցները տնօրինող մարմնի (ծառայության) ղեկավարը:

5.1. Սահմանել, որ հատուկ ձայնային ազդանշան արձակելու սարքավորումներով կարող են կահավորվել միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք կարող են կահավորվել կապույտ կամ լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով:

(5.1-ին կետը լրաց. 17.08.17 N 988-Ն)

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 16-ի «Ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման առանձնահատուկ համարանիշերի և հատուկ ազդանշանների օգտագործումը կանոնակարգելու մասին» N 367 որոշման գործողությունը դադարեցվում է տրանսպորտային միջոցներն առկայծող փարոսիկներով կահավորելու մասով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 27
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2329-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԱՅՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՀԱՎՈՐՎԵԼ ԿԱՊՈՒՅՏ ԿԱՄ ԿԱՊՈՒՅՏ ԵՎ ԿԱՐՄԻՐ ԱՌԿԱՅԾՈՂ ՓԱՐՈՍԻԿՆԵՐՈՎ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-ծառայողական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումների գունագրաֆիկ երանգավորում չունեցող տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ առկայծող փարոսիկներով

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ դատապարտյալներ տեղափոխելու նպատակով օգտագործվող գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ առկայծող փարոսիկներով

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ առկայծող փարոսիկներով

Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն իրականացնող հաստատությունների` գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ, արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխումն իրականացնող բժշկական հաստատությունների` գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ առկայծող փարոսիկներով

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ առկայծող փարոսիկներով

Վթարային-փրկարարական ծառայությունների գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ առկայծող փարոսիկներով

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչության գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով

(հավելվածը փոփ. 21.08.08 N 1042-Ն, լրաց. 13.09.12 N 1160-Ն, փոփ. 25.09.14 N 1039-Ն, փոփ., լրաց. 17.08.17 N 988-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան