Գլխավոր տեղեկություն
Номер
N 650-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.06.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.06.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.06.2017
Дата вступления в силу
29.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2017 թվականի N 650-Ա

 

ՌՈՒԲԵՆ ԿԵՎՈՐԿՈՎԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ռուբեն Կևորկովի (Ռուբեն Գևորգյանց) մահվան կապակցությամբ ստեղծել թաղման կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 28

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հունիսի 28-ի N 650-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՌՈՒԲԵՆ ԿԵՎՈՐԿՈՎԻ (ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑ) ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Ամիրյան

- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

Ա. Ջանջուղազյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

 

Գ. Գրիգորյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

 

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

Ա. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

Ս. Հովհաննիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
պետի տեղակալ

 

Գերաշնորհ Տ. Հովնան
եպիսկոպոս Հակոբյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
(համաձայնությամբ)

 

Ա. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ
սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

Շ. Միրզախանյան

- «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ»
կինոստուդիայի տնօրեն (համաձայնությամբ)

 

Գ. Գևորգյան

- «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)

 

Դ. Մուրադյան

- «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»
ՊՈԱԿ-ի ռեկտոր (համաձայնությամբ)

 

Հ. Խաչատրյան

- «Հայաստանի ազգային կինոակադեմիա» ՀԿ-ի նախագահ
(համաձայնությամբ)

 

Վ. Գևորգյանց

- Ռ. Կևորկովի (Ռ. Գևորգյանց) որդին (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան