ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2017 թվականի N 633-Ա
ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ՎԱՀԵ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՅԻԿ ԽԶՄԱԼՅԱՆԻ` ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Ապագայի էներգետիկա» խորագրով «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի օգնական Էրիկ Գրիգորյանի և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի իրավախորհրդատու Վահե Վարդապետյանի՝ 2017 թվականի հունիսի 7-10-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն Արայիկ Խզմալյանի (համաձայնությամբ)` Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Էրիկ Գրիգորյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
Երևան |