Գլխավոր տեղեկություն
Номер
N 1394-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.06.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.11.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.11.2015
Дата вступления в силу
01.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2015 թվականի N 1394-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 5-րդ և 6.2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի N 5 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 6 713 000 դրամ շուկայական արժեքով, 153.76 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` տարածք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Սիսիանի N 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց օգտագործման իրավունքով 15 տարի ժամկետով տրամադրել «Սյունիքի մարզի հաշմանդամների «Խարիսխ» հասարակական կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) (գտնվելու վայրը՝ Սյունիքի մարզ, քաղ. Սիսիան, Գարեգին Նժդեհի փող., տուն 2,)՝ կազմակերպության կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ`

1) (ենթակետն ուժը կորցրել է 08.06.17 N 639-Ա)

2) (ենթակետն ուժը կորցրել է 08.06.17 N 639-Ա)

3) (ենթակետն ուժը կորցրել է 08.06.17 N 639-Ա)

4) (ենթակետն ուժը կորցրել է 08.06.17 N 639-Ա)

5) կազմակերպության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.

6) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 11.08.16 N 910-Ա, 08.06.17 N 639-Ա)

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 30

Երևան