ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2017 թվականի N 669-Ն
2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մայիսի 15-ի ՆՀ-355-Ն հրամանագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2017 թվականի ամառային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. 2017 թվականի ամառային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) 2017 թվականի ամառային զորակոչը (այսուհետ` զորակոչ) անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մայիս-հուլիս ամիսներին.
2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ (բաժանմունքներ):
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
1) հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.
3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների կողմից զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ԷՍԳ, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին` ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններ, երևակման նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ապահովել`
ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս` փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:
11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին՝ բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`
ա. դպրոցներում` մինչև 2017 թվականի հունիսի 24-ը,
բ. քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2017 թվականի հունիսի 24-ը,
գ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2017 թվականի հունիսի 1-ը,
դ. սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` դպրոցները, քոլեջները և ուսումնարաններն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները,
ե. մինչև 2017 թվականի հուլիսի 15-ը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում (պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով) ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և զինվորական կոմիսարիատների,
զ. օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով սովորելու մրցույթին հայտ ներկայացրած, ինչպես նաև այդ մրցույթով հաղթող ճանաչված և օտարերկրյա պետություններ ուսումնառության գործուղվելու ենթակա դիմորդների անվանացուցակները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշման հավելվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կարգով և ժամկետներում.
2) մագիստրոսական և ասպիրանտական կրթություն իրականացնող բուհերում ու գիտական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակներում (տարկետման իրավունքով) մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություններն ավարտել մինչև 2017 թվականի հունիսի 20-ը.
3) Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատներին կից հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել «Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով» կատարելագործման դասընթացներ:
15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 21 Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
հանրապետական զորակոչային հանձնաժողովի
Վ. Սարգսյան |
- ՀՀ պաշտպանության նախարար | |
Մ. Հակոբյան |
- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ | |
Է. Նալբանդյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարար | |
Լ. Ալթունյան |
- ՀՀ առողջապահության նախարար | |
Վ. Մարտիրոսյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար | |
Լ. Մկրտչյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար | |
Դ. Լոքյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար | |
Վ. Գասպարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ | |
Գ. Կուտոյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն | |
Ա. Դավթյան |
- ՀՀ գլխավոր դատախազ | |
Կ. Նահապետյան |
- ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) | |
Հ. Մուրադյան |
- ՀՀ զինվորական կոմիսար | |
Վ. Ասցատրյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ | |
Ս. Բարսեղյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ | |
Ա. Ավթանդիլյան |
- ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 |
Կ Ա Զ Մ
ՄԱՐԶԱՅԻՆ (ԵրԵՎան քաղաքի) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումները |
Հանձնաժողովների անդամները | |
1 |
2 |
|
Երևան Արաբկիր Մաշտոց Կենտրոնական Նոր Նորք Շահումյան
Շենգավիթ Էրեբունի |
Օ. Գասպարյան |
- Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ) ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ - Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ - Երևան քաղաքի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ - Արաբկիրի, Մաշտոցի, Կենտրոնականի, Նոր Նորքի, Շահումյանի, Շենգավիթի, Էրեբունու զինվորական կոմիսարներ |
Արագածոտն
Աշտարակ Ապարան
Թալին |
Ա. Նազարյան |
- Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - մարզային ոստիկանության վարչության պետ Աշտարակի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ - Աշտարակի, Ապարանի, Թալինի զինվորական կոմիսարներ |
Արարատ
Արտաշատ Արարատ
Մասիս |
Վ. Սարգսյան |
- ՀՀ Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ - մարզային ոստիկանության վարչության պետ - Արարատի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ - Արտաշատի, Արարատի, Մասիսի զինվորական կոմիսարներ |
Արմավիր
Արմավիր Էջմիածին |
Ա. Դավթյան |
- Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ - մարզային ոստիկանության վարչության պետ - Արմավիրի ռազմական ոստիկանության բաժնի պետ - Արմավիրի, Էջմիածնի զինվորական կոմիսարներ |
Գեղարքունիք
Գավառ Մարտունի
Սևան
Վարդենիս Ճամբարակ |
Դ. Մանուկյան |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - 2-րդ բանակային կորպուսի հրամանատար - մարզային ոստիկանության վարչության պետ - Սևանի, Մարտունու և Մարտունու ռազմական ոստիկանության բաժնի պետեր - Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի զինվորական կոմիսարներ |
Լոռի
Վանաձոր Սպիտակ
Ստեփանավան Տաշիր
Թումանյան |
Գ. Խաչատուրով |
ՀՀ Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - 3-րդ բանակային կորպուսի հրամանատար - մարզային ոստիկանության վարչության պետ - Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Վանաձորի բաժնի պետ -Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի զինվորական կոմիսարներ |
Կոտայք
Կոտայք (Աբովյան) Հրազդան Չարենցավան Նաիրի |
Հ. Բաղմանյան |
- ՀՀ Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ - մարզային ոստիկանության վարչության պետ - Կոտայքի ռազմական ոստիկանության Աբովյանի բաժնի պետ - Կոտայքի, Հրազդանի, Չարենցավանի, Նաիրիի զինվորական կոմիսարներ |
Շիրակ
Գյումրի Արթիկ
Աշոցք
Անի Ախուրյան Ամասիա |
Ս. Գալստյան |
- Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ - մարզային ոստիկանության վարչության պետ - Շիրակի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ - Գյումրիի, Արթիկի, Աշոցքի, Անիի, Ախուրյանի, Ամասիայի զինվորական կոմիսարներ |
Սյունիք
Կապան Գորիս
Սիսիան
Մեղրի |
Տ. Փարվանյան |
- Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - 1 -ին բանակային կորպուսի հրամանատար - մարզային ոստիկանության վարչության պետ - Գորիսի, Կապանի և Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետեր - Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի զինվորական կոմիսարներ |
Վայոց ձոր
Եղեգնաձոր Վայք |
Վ. Քոչարյան |
- Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - 4-րդ բանակային կորպուսի հրամանատար - մարզային ոստիկանության վարչության պետ - Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետ - Եղեգնաձորի, Վայքի զինվորական կոմիսարներ |
Տավուշ
Իջևան Տավուշ (Բերդ)
Նոյեմբերյան
Դիլիջան |
Ա. Բրուտյան |
- Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար - մարզային ոստիկանության վարչության պետ - Իջևանի և Տավուշի ռազմական ոստիկանության բաժնի պետեր - Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Դիլիջանի զինվորական կոմիսարներ |
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարՎ. Ստեփանյան
Հավելված N 3 |
Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հենրիկ Կարապետի Մուրադյան |
- ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ) | |
Հովհաննես Աստվածատուրի Մինասյան |
- ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ, բ/ծ փոխգնդապետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) | |
Արսեն Մակբեթի Մելքոնյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչությունից | |
Վահե Կորյունի Հակոբյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ | |
Էդուարդ Արմենի Ավագյան |
- թերապևտ, բ/ծ կապիտան | |
Լարիսա Հապետնակի Բարեղամյան |
- թերապևտ, բ/ծ կապիտան | |
Հայկ Ռաֆայելի Հովսեփյան |
- սրտաբան, բ/ծ փոխգնդապետ | |
Հայկ Սենիկի Մարգարյան |
- նյարդաբան | |
Վարդան Գրիգորի Գաբրիելյան |
- նյարդաբան, բ/ծ մայոր | |
Սահակ Աշոտի Հակոբյան |
- մաշկաբան | |
Ժորա Արտաշեսի Բալասանյան |
- մաշկաբան | |
Տիգրան Ռոբերտի Մարտիրոսյան |
- վիրաբույժ, բ/ծ մայոր | |
Արամ Աշոտի Միրիջանյան |
- վիրաբույժ, բ.գ.թ. | |
Սերգեյ Համլետի Սիմոնյան |
- վնասվածքաբան, բ/ծ մայոր | |
Արթուր Ռոբերտի Սոխակյան |
- վնասվածքաբան, բ.գ.թ. | |
Գարիկ Սմբատի Սարգսյան |
- օտոլարինգոլոգ, բ/ծ մայոր | |
Հայկ Գալուստի Բարսեղյան |
- օտոլարինգոլոգ | |
Նարինե Լավրենտի Բաղդասարյան |
- ակնաբույժ, բ/ծ մայոր | |
Եղիշե Ալիկի Բաղդասարյան |
- ակնաբույժ, բ.գ.թ. | |
Տիգրան Շամշադի Սարգսյան |
- հոգեբույժ, բ/ծ մայոր | |
Լուսինե Անդրանիկի Արզումանյան |
- հոգեբույժ | |
Ռաֆիկ Գևորգի Բզանյան |
- համակարգչային օպերատոր, ավագ սերժանտ /Պ/ | |
Անի Սերգեյի Բաբայան |
- հանձնաժողովի քարտուղար |
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարՎ. Ստեփանյան