ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2017 թվականի N 579-Ա
ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանին 2017 թվականի հունիսի 14-16-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» համաժողովի 7-րդ և «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրության 3-րդ կողմ երկրների համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Էրիկ Գրիգորյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Էրիկ Գրիգորյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 15 Երևան |