Գլխավոր տեղեկություն
Номер
N 637-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.06.21/39(1314) Հոդ.629
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.06.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.06.2017
Дата вступления в силу
01.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2017 թվականի N 637-Ն

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1211-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ սննդամթերքի արտադրության, պահման, փոխադրման, իրացման, փաթեթավորման ու մակնշման փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի անվտանգության նկատմամբ տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 25-ի «Սննդամթերքի հետ շփվող նյութերին և դրանց հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1282-Ն որոշման հավելվածի պահանջները:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Սննդամթերքի և սննդային միջավայրերի հետ շփման համար նախատեսված պոլիմերային և այլ նյութերից պատրաստված արտադրանքին ու նյութերին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 1211-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 15

Երևան