Գլխավոր տեղեկություն
Номер
N 639-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.06.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.06.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.06.2017
Дата вступления в силу
16.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2017 թվականի N 639-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1394-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով, 5-րդ և 6.2-րդ կետերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին» N 1394-Ա որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում «Սյունիքի մարզի հաշմանդամների «Խարիսխ» հասարակական կազմակերպության հետ կնքել 2016 թվականի հունվարի 21-ին կնքված N 10/0016 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Սյունիքի մարզի հաշմանդամների «Խարիսխ» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 15

Երևան