Գլխավոր տեղեկություն
Номер
N 540-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.06.2017-21.08.2019)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
06.06.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.06.2017
Дата вступления в силу
07.06.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2017 թվականի N 540-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ ԱՆՎԱՆ N 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 166-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը`

1. Հաստատել «Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 9-ի «Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 166-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 6

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հունիսի 6-ի N 540-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ ԱՆՎԱՆ N 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյան

- Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն և Էօրնեկյան վարժարանի տեսուչ (համաձայնությամբ)

   

Տ.Ղևոնդ աբեղա Սաղաթելյան

- Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի տեսուչ (համաձայնությամբ)

   

Տ. Ղևոնդ քահանա Տյոմկին

- Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական գծով փոխտնօրեն (համաձայնությամբ)

   

Կ. Նազարյան

- ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

   

Տ. Գալստյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ

   

Ա. Հովսեփյան

- Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ (համաձայնությամբ)

   

Ն. Առաքելյան

- Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոցի ծնողական խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան