ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2017 թվականի N 623-Ն
ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 316-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ հորիզոնական մոնիթորինգի համակարգից օգտվելու հնարավորություն ունեցող կազմակերպությունների գործունեության ոլորտներն են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված` Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝ հետևյալ ծածկագրերին դասվող գործունեության տեսակները՝
NN |
Ծածկագիրը |
Գործունեության տեսակը |
1. |
07 |
Մետաղական հանքաքարի արդյունահանում |
2. |
11.01 |
Ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում և խառնում |
3. |
12.00.2 |
Ծխախոտային արտադրատեսակների արտադրություն |
4. |
35.1 |
Էլեկտրաէներգիայի արտադրություն, հաղորդում և բաշխում |
5. |
35.23 |
Գազամատակարարման համակարգի միջոցով բաշխվող գազի վաճառք |
6. |
36 |
Ջրի հավաքում, մշակում և բաշխում |
7. |
61 |
Հեռահաղորդակցության ծառայություններ |
8. |
62 |
Ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 12 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.06.2022, N 973-Ն | 01.07.2022, N 623-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|