Գլխավոր տեղեկություն
Номер
N 467-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.05.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
22.05.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.05.2017
Дата вступления в силу
23.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2017 թվականի N 467-Ա

 

ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանին 2017 թվականի հունիսի 14-16-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)` Եվրոպայի խորհրդի «Բարձրագույն կրթությունը բազմազանության, հասարակական ընդգրկվածության և հասարակության համար. ժողովրդավարության հրամայականը» խորագրով համաշխարհային համաժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Կարինե Հարությունյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարինե Հարությունյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 22

Երևան