Գլխավոր տեղեկություն
Номер
N 870-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.08.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.08.02/48(1323) Հոդ.765
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.07.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.07.2017
Дата вступления в силу
12.08.2017

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2017 թվականի N 870-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող` յուրաքանչյուր միավոր 10 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-16-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի, ինչպես նաև յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով շարժական, պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման ու ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի օտարման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ՝ վարչություն) ներկայացմամբ` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությամբ, եթե համաձայնություն տալու պահին տվյալ գույքը փաստացի չի օգտագործվում:

Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր մինչև 10 մլն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-16-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքի, ինչպես նաև՝ յուրաքանչյուր միավոր մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով շարժական ու պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման ու ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի օտարման մասին որոշումն ընդունվում է վարչության պետի հրամանով` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությամբ, եթե համաձայնություն տալու պահին տվյալ գույքը փաստացի չի օգտագործվում: Ընդ որում, շարժական, ինչպես նաև պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման և ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի (միավորի) օտարումն իրականացվում է աճուրդով` սույն կարգի 141-19-րդ կետերի պահանջներին համապատասխան:».

2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Եթե կազմակերպությունը «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությունն ստանալուց հետո խնդրում է վարչությանն իր սեփականությունը հանդիսացող գույքն օտարելու համար, ապա վարչության ներկայացմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող` յուրաքանչյուր միավոր 10 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-16-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի, ինչպես նաև՝ յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով շարժական գույքի օտարման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր մինչև 10 մլն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-16-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքի, ինչպես նաև 15-50 մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման մասին որոշումն ընդունվում է վարչության պետի հրամանով` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությամբ, եթե համաձայնություն տալու պահին տվյալ գույքը փաստացի չի օգտագործվում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

  

2017 թ. հուլիսի 26

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան