ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2017 թվականի N 695-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Ստեղծել միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների նախագծային սպառնալիքի նախագծի մշակման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` ապահովել հանձնաժողովի անդամների մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքերին և մշակված նախագծային սպառնալիքի նախագծի վերաբերյալ առաջարկությունները 6-ամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հուլիսի 6 Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Բաղդասարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Հ. Հարությունյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի ռադիոլոգիական, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության ռադիոլոգիական, քիմիական, կենսաբանական պաշտպանության և էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի պետ |
Ա. Մկրտչյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության գլոբալ անվտանգության և ոչ կոնվենցիոնալ խնդիրների բաժնի վարիչ |
Ա. Պետրոսյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետ |
Կ. Ներսեսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ |
Գ. Մովսիսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության պետ |
Դ. Թովմասյան |
- «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ֆիզիկական պաշտպանության և ռեժիմի գծով տեղակալ (համաձայնությամբ) |
Խ. Կիրակոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի միջուկային անվտանգության վարչության ռեակտորի անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |