Գլխավոր տեղեկություն
Номер
N 924-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.08.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.08.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.08.2017
Дата вступления в силу
08.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 2017 թվականի N 924-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿՐՆԵՐԻ ԹԻՐԱԽԱՎՈՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԹԻՐԱԽԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի Բ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացման նպատակով երկրների թիրախավորման տնտեսական չափանիշները՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական գործունեության կատարողականի գնահատման չափանիշները՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել երկրների թիրախավորման տնտեսական չափանիշների հիման վրա ընտրված թիրախային երկրների մեկնարկային ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ երկրների թիրախավորման տնտեսական չափանիշներին համապատասխան հաստատել առանձին երկրներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական բնույթի տարեկան չափորոշիչները:

5. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմիններին՝ իրենց իրավասության շրջանակներում, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելիս, շեշտադրել թիրախավորված երկրների հետ համագործակցությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. օգոստոսի 7

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
օգոստոսի 3-ի N 924-Ա որոշման

 

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացման նպատակով երկրների թիրախավորման տնտեսական չափանիշներԸ

 

Չափանիշը

Չափանիշի նկարագրությունը

1

Երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակը

ՀՀ և տվյալ պետության միջև առկա առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակը և առևտրաշրջանառության ծավալը, զարգացման հեռանկարները

2

ՀՀ-ում տվյալ պետության և դրա մասնավոր ընկերությունների տնտեսական ներկայացվածությունը

Տվյալ պետության և մասնավոր ընկերությունների կողմից իրականացված ներդրումների բնույթը և ծավալը

ՀՀ-ում օտարերկրյա պետության կապիտալով գործող ընկերությունների առկայությունը և դրանց թիվը

3

Տվյալ պետության և դրա ընկերությունների կողմից տարածաշրջանի այլ երկրներում տնտեսական ներկայացվածությունը

Տվյալ պետության և մասնավոր ընկերությունների կողմից տարածաշրջանի այլ երկրներում ներդրումների բնույթը և ծավալը

ՀՀ-ում համանման գործունեություն իրականացնելու շահագրգռվածությունը, ՀՀ-ի համար տնտեսական զարգացման ոլորտային առաջնայնությունների առումով դրանց հետաքրքրություն ներկայացնելը

4

ՀՀ-ի կողմից առաջարկվող ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի առկայությունը

Տվյալ պետությունում հայկական ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի առկայությունը կամ այդպիսի պահանջարկի ձևավորման հնարավորությունը և հակառակը

5

Տվյալ պետության հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում նպաստավոր տնտեսական պայմանների և իրավապայմանագրային դաշտի առկայությունը

Տվյալ պետության և (կամ) Հայաստանի անդամակցությունը տարբեր տնտեսական միություններին, ազատ կամ արտոնյալ առևտրի ռեժիմի տրամադրման հնարավորությունը

Համապատասխան օրենսդրական կարգավորումների առկայություն՝ ներառյալ հարկային և մաքսային դյուրացված ընթացակարգերը

Իրավապայմանագրային կարգավորումների առկայությունը՝ ներառյալ ՀՀ առանց արտոնագրի կամ հեշտացված կարգով մուտք գործելու պայմանները

6

Հայկական համայնքի առկայությունը

Հայկական համայնքային կառույցների առկայությունը և ակտիվությունն ու ներգրավվածությունը տվյալ պետության տնտեսական կյանքում

7

Աշխարհագրական և ենթակառուցվածքային հնարավորությունների առկայությունը

Տվյալ պետության հետ երկկողմ հարաբերությունների իրականացման հնարավորությունները՝ ուղիղ և տարանցիկ բեռնափոխադրումների իրականացման միջոցները, տրանսպորտային հաղորդակցության միջոցների բազմազանությունը, այլ լոգիստիկ պայմանների առկայությունը

8

Անդրազգային կորպորացիաների առկայությունը

Օտարերկրյա պետությունում անդրազգային կորպորացիաների գլխամասային գրասենյակների (կենտրոնատեղի) առկայությունը՝ անմիջականորեն որոշում կայացնող կամ բիզնես զարգացման համար պատասխանատու պաշտոնյաների հետ հանդիպման և պայմանավորվածությունների ձեռքբերման հնարավորությունը

9

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հնարավորությունների օգտագործումը

Տվյալ պետությունում դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը և դրանց տնտեսական ներուժի ու հնարավորությունների օգտագործումը

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
օգոստոսի 3-ի N 924-Ա որոշման

 

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական գործունեության կատարողականի գնահատման չափանիշներԸ

Չափանիշի անվանումը

Չափանիշի նկարագրությունը

Տարեկան ցուցանիշը

Աջակցություն միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներին և դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը

ՀՀ ԱԳՆ-ի կողմից պատրաստվում է միջկառավարական հանձնաժողովի արձանագրությամբ նախատեսված գործողությունների, ծրագրերի ամփոփ տեղեկանք՝ հստակ թիրախներով տարեկան կտրվածքով, և փոխանցվում է համապատասխան դեսպանատուն՝ կատարման ընթացքին հետևելու և անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Կատարման արդյունքը

Աջակցություն առևտրատնտեսական համագործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը, ընդլայնմանը և պայմանագրերի իրականացմանը

ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ քննարկում է տվյալ տարվա կտրվածքով երկկողմ և բազմակողմ մակարդակում իրավապայմանագրային դաշտի խնդիրները, ստորագրման համար պատրաստ և անհրաժեշտ փաստաթղթերը և կազմում է համապատասխան դեսպանության համար տարեկան ծրագիր:

Կատարման արդյունքը

Աջակցություն երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը, տնտեսավարող սուբյեկտների միջև գործարար կապերի հաստատմանը և զարգացմանը

- ՀՀ-ի հետ համագործակցությամբ շահագրգիռ ընկերությունների (ներդրումային և առևտրային) վերաբերյալ տեղեկատվական շտեմարանի ձևավորում

- Դեսպանության աջակցությամբ ներմուծող ընկերությունների հետ հայկական ընկերությունների երկկողմ հանդիպումների և (կամ) բանակցությունների կազմակերպում՝ ՀՀ-ում կամ արտերկրում

Շտեմարանում մուտքագրված ընկերությունների քանակը
Հանդիպումների/
բանակցությունների քանակը

Դեսպանընկալ պետության առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի (ըստ հնարավորության՝ կախված երկրի առանձնահատկությունից), արտաքին առևտրաշրջանառության, տնտեսական վիճակի, ինչպես նաև շուկայի կարիքների մասին տեղեկատվության տրամադրում ՀՀ ԱԳՆ:

Դեսպանընկալ պետության պետական կառավարման մարմիններին, շահագրգիռ անձանց և կազմակերպություններին ՀՀ-ի առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի (ըստ անհրաժեշտության), ՀՀ-ում գործարար և ներդրումային միջավայրի, վիճակագրական տվյալների մասին տեղեկատվության տրամադրում

- Վերլուծական տեղեկանքներ՝ ՀՀ-ի համար առաջնահերթ ոլորտների կտրվածքով, ելնելով նաև ՀՀ ԱԳՆ-ի և համապատասխան այլ նախարարությունների պահանջից:

- ՀՀ ԱԳՆ-ից և այլ պետական մարմիններից դեսպանություն ուղարկված համապատասխան տեղեկատվության տարածում

Նյութերի քանակը
Թիրախների տեսակը, քանակը

Աջակցություն ներդրումների խրախուսմանը, հայկական արտադրության ապրանքատեսակների ներկայացմանը և արտահանմանը, զբոսաշրջության խթանմանը

- ՀՀ ԱԳՆ-ից ստացված համապատասխան տեղեկատվական նյութերի հիման վրա դեսպանության կողմից իրականացվում է ՀՀ տնտեսական հնարավորությունների, քաղաքականության և ոլորտային առավելությունների վերաբերյալ շնորհանդեսներ հեռանկարային ընկերությունների, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, պետական մարմինների համար:

- Հայաստանում ներդրումների և արտահանման հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում

- Դեսպանության կողմից տարեկան կտրվածքով ձևավորվում են կապեր ներդրողների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դեսպանընկալ երկրի համապատասխան պետական մարմինների հետ, ներկայացվում են ներդրումային ծրագրեր, և այլն:

- Դեսպանության կողմից ընկերություններն ուղղորդվում են այցելելու Հայաստան՝ տեղում ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և համապատասխան գերատեսչությունների հետ քննարկումներ կազմակերպելու նպատակով:

Շնորհանդեսին մասնակցած ընկերությունների քանակը

Քարոզչական աշխատանքների մոնիթորինգ

Ներդրողների հետ իրականացված հանդիպումների և ներդրումային հարցումների քանակը

Հայաստան այցելություն կատարած ներդրողների քանակը

Աջակցություն օտարերկրյա պետություններում իրականացվող գործարար բնույթի միջազգային միջոցառումներին, ցուցահանդեսներին, համաժողովներին Հայաստանի Հանրապետության շահագրգիռ կառույցների մասնակցությանը, ինչպես նաև ՀՀ-ում կազմակերպվող համանման միջոցառումներին օտարերկրյա սուբյեկտների մասնակցության ապահովմանը

- Դեսպանության կողմից

ուսումնասիրվում են դեսպանընկալ

երկրում իրականացվող

ցուցահանդեսները, ներդրումային և

գործարար համաժողովները,

ներկայացվում են այդ

միջոցառումների տարեկան

ժամակացույցերը և

առաջարկություններ՝

ՀՀ մասնակցության

նպատակահարմարության և

անհրաժեշտության վերաբերյալ:

Կատարման արդյունքը

Աջակցություն ՀՀ բարձրաստիճան պատվիրակությունների այցերին ՀՀ գործարար շրջանակների ներգրավմանը

- Դեսպանընկալ երկրների պատկան մարմինների հետ համագործակցությամբ՝ դեսպանություններն աշխատանք են տանում բարձրաստիճան այցերի շրջանակներում ոլորտային գործարար-համաժողովների կազմակերպման ուղղությամբ

Բարձրաստիճան այցերի ընթացքում կազմակերպված գործարար-համաժողովների քանակը

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2017 թվականի
օգոստոսի 3-ի N 924-Ա որոշման

 

մ ե կ ն ա ր կ ա յ ի ն  ց ա ն կ

 

Երկրների թիրախավորման տնտեսական չափանիշների հիման վրա ընտրված թիրախային երկրների

 

1. Ռուսաստանի Դաշնություն

2. ԱՄՆ

3. Չինաստան

4. Իրան

5. Վրաստան

6. ԱՄԷ

7. Ֆրանսիա

8. Գերմանիա

9. Իտալիա

10. Կանադա

11. Լիբանան

12. Բենիլյուքսի երկրներ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան