ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2017 թվականի N 841-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝
1) որոշման N 2 հավելվածում՝
ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով.
«2.1) ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թիվը.»,
բ. 3-րդ կետի 9-րդ ենթակետում «26» թիվը փոխարինել «30» թվով, 14-րդ ենթակետում «22» թիվը՝ «17» թվով, 15-րդ ենթակետում «աշխատանքի շուկայում անմրցունակ անձ» բառերը՝ «առանձին խմբի գործազուրկ» բառերով, 19-րդ ենթակետում «17» թիվը՝ «15» թվով,
գ. 3-րդ կետի 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12) չափահաս անձ` մինչև 19 տարեկան |
Ա77 |
30», |
դ. 3-րդ կետը 15-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին և 15.2-րդ ենթակետերով.
«15.1) խնամքին երեխա ունեցող կին |
Գ97 |
17 |
15.2) աշխատող անձ |
Գ96 |
17», |
ե. հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.
«8.1. Ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թիվն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kեր գործակցով`
Kեր = 1,00 + 0,01 m,
որտեղ m-ն ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թիվն է.»,
զ. 18-րդ կետի բանաձևում «d» տառը փոխարինել «ո» տառով,
է. 18-րդ կետից հանել «d-ն սոցիալական անձնագրի լրացման պահին տվյալ բնակության վայրում ընտանիքի հաշվառված և փաստացի բնակվող բոլոր անդամների թիվն է,» բառերը,
ը. 19-րդ կետի բանաձևը «Kընտ » տառերից հետո լրացնել «x Kեր» տառերով.
2) որոշման N 3 հավելվածում՝
ա. 13-րդ կետի 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12) չափահաս անձ` մինչև 19 տարեկան |
Ա77 |
պահանջվող փաստաթուղթը` անձնագրի (նույնականացման քարտ) լուսապատճենը.»,
բ. 13-րդ կետի 15-րդ ենթակետում «աշխատանքի շուկայում անմրցունակ անձ» բառերը փոխարինել «առանձին խմբի գործազուրկ» բառերով, իսկ «կենտրոնից» բառից հետո լրացնել «, ինչպես նաև միջգերատեսչական սոցիալական համագործակցության շրջանակներում ստացված տվյալ» բառերով,
գ. 13-րդ կետը 15-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին և 15.2-րդ ենթակետերով.
«15.1) խնամքին երեխա ունեցող կին |
Գ97 |
15.2) աշխատող անձ |
Գ96 |
դ. 14-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «չաշխատող» բառը,
ե. 14-րդ կետի 6-րդ ենթակետում «աշխատանքի շուկայում անմրցունակ անձ» բառերը փոխարինել «առանձին խմբի գործազուրկ» բառերով,
զ. 14-րդ կետը 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին և 6.2-րդ ենթակետերով.
«6.1) «խնամքին երեխա ունեցող կին» սոցիալական խումբն այլ սոցիալական խմբերի հետ չի ամրագրվում.
6.2) առանձին խմբի գործազուրկ է համարվում այն գործազուրկը, որը՝
ա. երեք ամսվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում և 16-30 տարիքային խմբում է, թրաֆիքինգի զոհ է, վերադարձել է քրեակատարողական հիմնարկից (մինչև երեք տարի), կրում է այլընտրանքային պատիժ (ամբողջ ժամանակահատվածը և դրան հաջորդող մեկ տարին), թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածումը դադարեցրած` ռեմիսիայի շրջանում գտնվող անձ է,
բ. 31-63 տարիքային խմբում է և մեկ տարվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում.»,
է. 14-րդ կետի 9-րդ ենթակետում «և «Ս 22» ծածկագրերի» բառերը փոխարինել «ծածկագրի» բառով,
ը. 14-րդ կետի 10-րդ ենթակետում «աշխատանքի շուկայում անմրցունակ անձ» բառերը փոխարինել «առանձին խմբի գործազուրկ» բառերով.
թ. հավելվածը 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25.1-ին կետով.
«25.1. Ընտանիքի «բացակա» անդամի աշխատավարձի ամսական չափը հաշվարկվում է ընտանիքի չափահաս անդամի հայտարարության հիման վրա` տարվա համար հայտարարված եկամտի մեկ տասներկուերորդի (1/12-ի) չափով` հետևյալ դեպքերում՝
1) եթե ընտանիքի «բացակա» անդամը Հայաստանի Հանրապետությունում է և ընտանիքի անդամներից որևէ մեկի ամուսինն է.
2) եթե ընտանիքի «բացակա» անդամը Հայաստանի Հանրապետությունից բացակայում է մինչև 6 ամիս ժամկետով` բացառությամբ ուսման կամ բուժման նպատակով բացակայելու դեպքերի (որի մասին ներկայացվում է համապատասխան փաստաթուղթ) և ընտանիքի անդամներից որևէ մեկի ամուսինն է:»,
ժ. 28-րդ կետում «Մ 23» կամ «Ե 56» ծածկագիրն» բառերը փոխարինել «դրա իրավունքն» բառերով,
ժա. 33-րդ կետի 5-րդ ենթակետում «անմրցունակ» բառը փոխարինել «առանձին խմբի» բառերով,
ժբ. հավելվածի N 1 ձևի «Տեղեկություններ սեփականության, բնակարանային և կենցաղային պայմանների մասին» աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տեղեկություններ բնակարանային պայմանների, սեփականության և կոմունալ հարմարությունների առկայության մասին
|
», |
ժգ. հավելվածի N 4 ձևի 24-րդ կետից հանել «տեղեկանք` տեղական ռեգիստրից կամ» բառերը,
ժդ. հավելվածի N 4 ձևի 31-րդ կետը «մարմնից» բառից հետո լրացնել «, ընտանիքի «բացակա» անդամի դեպքում` հայտարարությամբ» բառերով,
ժե. հավելվածի N 8 ձևում «21 օրացուցային» բառերը փոխարինել «30» թվով.
3) որոշման N 5 հավելվածում՝
ա. ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը,
բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Մինչև չորս անդամներ ունեցող ընտանիքի անասնապահությունից ստացվող ամսական եկամուտը հաշվարկվում է տարեկան 150000 դրամը գերազանցող գումարի մեկ տասներկուերորդի (1/12-ի) չափով, իսկ չորս և ավելի անդամներ ունեցող ընտանիքի անասնապահությունից ստացվող ամսական եկամուտը` ընտանիքի յուրաքանչուր անդամի համար տարեկան 50000 դրամը գերազանցող գումարի մեկ տասներկուերորդի (1/12-ի) չափով` համաձայն աղյուսակի:».
4) որոշման N 6 հավելվածի 41-րդ կետը «միջոցով՝» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառով.
5) որոշման N 7 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ կետով.
« |
|
» |
2. Սահմանել, որ որոշման N 3 հավելվածի 14-րդ կետի 6.2-րդ ենթակետով «առանձին խմբի գործազուրկ» սոցիալական խմբի ամրագրման համար սահմանված ժամկետները հաշվարկվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի օգոստոսի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հուլիսի 20 Երևան |