Գլխավոր տեղեկություն
Номер
N 800-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.08.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.07.26/47(1322) Հոդ.732
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.07.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.07.2017
Дата вступления в силу
05.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 2017 թվականի N 800-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հուլիսի 14

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 6-ի N 800-Ն որոշման

 

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 26-ի N 825-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԸՍՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ 10-ՐԴ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ՝ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ԲՆՈՐՈՇՈՂ ԱԽՏԱՆԻՇՆԵՐՈՎ ԵՎ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ)

 

I. ՎԱՐԱԿԻՉ ԵՎ ՄԱԿԱԲՈՒԾԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(A00-B99), ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶ (A15-A19)

 

1. Թոքերի երկկողմանի տուբերկուլյոզ պրոգրեսիվ ընթացքով` 3-րդ աստիճանի թոք-սրտային անբավարարությամբ (A15.0-A15.3)՝

1) թոքերի ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզ (A15).

2) տուբերկուլոզային թոքաբորբ (A15).

3) միլիար (կորեկանման) թոքերի տուբերկուլյոզ` ներառյալ դիսեմինացված (տարածուն) տուբերկուլյոզը (A19).

4) թոքերի ինֆիլտրատիվ դեստրուկտիվ տուբերկուլյոզ (A15.0-15.3):

2. Քրոնիկ տոտալ և սուբտոտալ պլևրայի էմպիեմա` 3-րդ աստիճանի թոք-սրտային անբավարարությամբ (A15.6):

3. Ոսկրերի և հոդերի տուբերկուլյոզ (A18.0†)՝ ներառյալ ողնաշարի, խոշոր ոսկրերի և հոդերի պրոգրեսիվ դեստրուկտիվ տուբերկուլյոզը` ֆունկցիայի կայուն խանգարմամբ՝ բարդացած ներքին օրգանների ամիլոիդոզով:

4. Միզասեռական օրգանների տուբերկուլյոզ (A18.1†)` երիկամների երկկողմանի կավերնոզ տուբերկուլյոզ՝ բարդացած միզուղիների սպեցիֆիկ պրոցեսով և տերմինալ փուլում քրոնիկ երիկամային անբավարարության զարգացմամբ:

5. Աղիների, որովայնի և միջընդերային ավշային (լիմֆատիկ) (A18.3) հանգույցների տուբերկուլյոզ` որովայնի խոռոչի օրգանների տուբերկուլյոզ` վիսցերալ և պարիետալ որովայնամիզի տոտալ ախտահարումներով, կպումային պրոցեսով և աղիների անանցանելիության խանգարմամբ` կախեքսիայի երևույթներով:

 

II. ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ (C00-D48)

 

6. 3-րդ կամ 4-րդ աստիճանի չարորակ նորագոյացություններ (անկախ տեղակայումից)` ըստ միջազգային TNM դասակարգման (C00): Կլինիկական ախտորոշումը պետք է հաստատված լինի հիստոլոգիական հետազոտմամբ:

7. Ավշային, արյունաստեղծ և նրանց նման հյուսվածքների չարորակ նորագոյացություններ (C81-C96): Կլինիկական ախտորոշումը պետք է հաստատված լինի արյան և (կամ) ոսկրածուծի բջջաբանական (հյուսվածքաբանական) հետազոտմամբ, ուռուցքային գոյացության կամ ավշային հանգույցի հյուսվածքաբանական հետազոտմամբ`

1) սուր լեյկոզ (C90-C95)՝ բոլոր տարբերակների ծավալուն ձևերի, հիվանդության ռեցիդիվի, դեկոմպենսացիայի շրջանում.

2) միելոդիսպլաստիկ համախտանիշ (D46)՝ բոլոր տարբերակները դեկոմպենսացիայի շրջանում և բլաստային տրանսֆորմացիայի շրջանում.

3) միելոպրոլիֆերատիվ ուռուցքներ (D47)՝

ա. քրոնիկ միելոլեյկոզ (C92.1)՝ բլաստային կրիզի շրջանում, բարդացած հիպերլեյկոցիտոզով, պանցիտոպենիայուվ և հեմոռագիկ համախտանիշով,

բ. էրիթրեմիա՝ բլաստային տրանսֆորմացիայի շրջանում (C94.1), բարդացած մեծ անոթների կրկնվող թրոմբոզներով, արյունահոսություններով և արյունազեղումներով (D45),

գ. սուբլեյկեմիկ միելոզ՝ բլաստային տրանսֆորմացիայի շրջանում (C92.2), բարդացած խոր սակավարյունությամբ, խոր թրոմբոցիտոպենիայով և ծավալուն սպլենոմեգալիայով (D47.1),

դ. քրոնիկ մոնոցիտար լեյկոզ՝ բլաստային տրանսֆորմացիայի շրջանում (C93.0), բարդացած խոր սակավարյունությամբ և հեմոռագիկ համախտանիշով (C93.1).

4) հոջկինի լիմֆոմա (C81)` տարածված փուլերում էստրանոդալ ախտահարմամբ.

5) ագրեսիվ լիմֆոմաներ (C83-C85)` բարձր աստիճանի չարորակությամբ՝ խիստ տարածվածությամբ բնորոշվող փուլերում, հիվանդության պրոգրեսիայի պայմանում.

6) քրոնիկ լիմֆոլեյկոզ (C91)՝ արագ պրոգրեսիայի և չարորակ տրանսֆորմացիայի առկայության պայմանում, բարդացած սակավարյունությամբ, թրոմբոցիտոպենիայով և կրկնվող վարակներով.

7) բազմակի միելոմա (C90.0)՝ բարդացած երիկամային անբավարարությամբ կամ օստեոդեստրուկտիվ պրոցեսով (ողնաշարի և երկար խողովակավոր ոսկորների ախտաբանական կոտրվածքներով):

 

III. ՆԵՐԶԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՍՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ (E00-E90)

 

8. Ինսուլինակախյալ շաքարային դիաբետ (ծանր ձև) (E10)`

1) շաքարային դիաբետ` կետոացիդոզով (E10.1).

2) դիաբետիկ նեֆրոպաթիա (հիպերտոնիկ կամ նեֆրոտիկ ձև) տերմինալ փուլում, (E10.2 (N08.3*).

3) թոքերի տուբերկուլյոզով կամ քրոնիոսեպսիսով (E10.7 (A15,0-15.3*).

4) դիաբետիկ պրեպրոլիֆերատիվ և պրոլիֆերատիվ ռետինոպաթիայով (E10.3† (H36.0*).

5) տարածուն ծանր պոլինևրոպաթիայով (E10.4† (G63.2*).

6) ծանր անգիոպաթիայով (E10.5† (I79.2*).

7) սրտային անբավարարություն՝ երրորդ փուլ (E10)(150).

8) ստորին ծայրանդամների դիաբետիկ խիստ արտահայտված անգիոպաթիա` չորրորդ փուլ (նեկրոտիկ ստադիա) †(179.2*):

9. Քրոնիկ մակերիկամային անբավարարություն (ծանր ձև) (E27.4):

10. Ոչ շաքարային դիաբետ (ծանր ձև) (E23.2):

11. Հիպերպարաթիրեոզ (ծանր ձև)՝ երիկամային անբավարարությամբ (E21 (N18)`

1) երիկամային խողովակների դիսֆունկցիայով (ֆունկցիայի խանգարմամբ) պայմանավորված այլ խանգարումներ (E21.2).

2) երիկամային ծագմամբ երկրորդային հիպերպարաթիրեոզ (E21.1):

12. Իցենկո-Կուշինգի համախտանիշ (ծանր ձև) (E24):

13. Հիպոֆիզար անբավարարություն (Սիմոնդսի հիվանդություն)՝ կախեքսիայի փուլում (E23.0):

14. Հիպոֆիզի և հիպոթալամուսի նորագոյացություններ` տեսողության անդառնալի խանգարումներով, արտահայտված նևրոլոգիական և հոգեկան խանգարումներով (D35.2, D35.4):

15. Պոդագրա (հոդատապ)` պոդագրային նեֆրոպաթիայով և քրոնիկ երիկամային անբավարարությամբ տերմինալ փուլում (M10.3):

16. Ֆեոքրոմոցիտոմա` կրիզային ընթացքով (վիրահատական կորեկցիայի չենթարկվող) (D35.0 (C74):

17. Դիֆուզ-տոքսիկ խպիպ` ծանր ձև (վիրահատական կորեկցիայի չենթարկվող) (E05.0):

 

IV. ՀՈԳԵԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ (F00-F09)

 

18. Կայուն բնույթի քրոնիկ հոգեկան խանգարումներ (փսիխոզներ և թուլամտություն (F70-F79) (դեմենցիա F00*, F01, F02*)՝ անձին իր գործողությունների (անգործության) բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը գիտակցելու հնարավորությունից զրկող:

 

V. ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

19. Գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ` արտահայտված ուղեղի կայուն օջախային խանգարմամբ (հեմիպլեգիա և պարապլեգիա, խոր հեմիպարեզներ և պարապարեզներ, տարածության և ժամանակի նկատմամբ կողմնորոշման խանգարում, ակինետիկ-ռեգիդ սինդրոմ)`

1) ուղեղի արյան շրջանառության հեմոռագիկ, իշեմիկ կամ խառը սուր խանգարումներ (I60-I66).

2) 3-րդ աստիճանի դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա՝ թուլամտությամբ (G93.4).

3) առաջնային (ոչ տրավմատիկ) սուբարախնոիդալ արյունազեղումներ` հաստատված ախտորոշմամբ (I60):

20. Կենտրոնական նյարդային համակարգի տարափոխիկ, դեմիելինիզանող և դեգեներատիվ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են գլխուղեղի և ողնուղեղի օրգանական ախտահարմամբ` օրգանիզմի ֆունկցիայի խոր, կայուն խանգարումներով (ծանր կաթվածներ, խոր պարեզներ՝ զգայունակության տարածուն խանգարումներով, կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումներով, տրոֆիկ խանգարումներով, արտահայտված ակինետիկ-ռիգիդ սինդրոմով) և պրոցեսի հարաճուն ընթացքով (G30-G37):

 

VI. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲՈՐԲՈՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (G00-G09)

 

21. Թարախային մենինգիտներ (G00.9):

22. Մանրէային մենինգիտ` չճշտված (G00.9):

23. Մենինգիտ (G00.9)՝

1) թարախային (G00.9).

2) թարախածին (G00.9).

3) թարախակալված (G00.9):

24. Էնցեֆալիտ, միելիտ և էնցեֆալոմիելիտ (G04)`

1) էնցեֆալիտ, միելիտ և էնցեֆալոմիելիտ` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ (G05*).

2) ներգանգային և ներողնաշարային աբսցես (թարախակույտ) և գրանուլոմա` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ (G07*).

3) գլխուղեղի թարախակույտեր (G07*).

4) մենինգիտ` այլ դասերում դասակարգված մանրէային հիվանդությունների դեպքում (G01*).

5) մենինգիտ` այլ դասերում դասակարգված մանրէային հիվանդությունների դեպքում ներառյալ՝

ա. նեյրոսիֆիլիսը (G01, (A52.1†),

բ. մենինգոկոկայինը (G01, A39.0†).

6) սպինալ-էպիդուրալ թարախակույտեր և ոչ տուբերկուլոզային էթիոլոգիայի գրանուլոմաներ (G06*):

25. Նյարդային համակարգի ախտահարում տուբերկուլոզի դեպքում (A17.0† A17.8† (G01*, G05.0* G07*):

26. Նյարդային համակարգի այլ դեգեներատիվ խանգարումներ` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ (G32*)`

1) նյարդային համակարգի ախտահարում ՄԻԱՎ-ի դեպքում (B22.0 (G94.8*).

2) ցրված սկլերոզ և ցրված էնցեֆալոմիելիտ (G35).

3) սուր և քրոնիկ բորբոքային դեմիելինիզացված պոլինևրոպաթիա (G61):

27. Բորբոքային պոլինևրոպաթիա (բազմանյարդախտություն) (G61)`

1) գիյեն-Բարեի համախտանիշ (G61.0).

2) սուր (հետ-)վարակային պոլինևրիտ (բազմանյարդաբորբ) (G61.0).

3) այլ բորբոքային պոլինևրոպաթիաներ (G61.8):

28. Լեյկոէնցեֆալիտ (G36.1):

29. Սուր և ենթասուր հեմոռագիկ լեյկոէնցեֆալիտ (Hսrst) (G36.1):

30. Ողնուղեղային ատաքսիաներ, ուղեղիկային դեգեներացիաներ և ֆունիկուլյար միելոզ (G11.2-G11.9):

31. Ենթակեղևային գանգլիոնների հիվանդություններ (G20-G26)`

1) Պարկինսոնի հիվանդություն (G20)` արտահայտված ակինետիկ-ռիգիդային համախտանիշով.

2) հեպատոցերեբրալ դիստրոֆիա (հեպատոլենտիկուլյար դեգեներացիա, Վիլսոն-Կոնովալովի հիվանդություն) (E83.0).

3) Հանտինգտոնի հիվանդություն՝ ներառյալ Հանտինգտոնի խորեան (Hսոtiոgtօո) (G10).

4) դիստոնիա (գեներալիզացված ձև) (G24).

5) այլ էքստրա պիրամիդալ հիվանդություններ` արտահայտված շարժողական խանգարումներով (G25):

32. Կենտրոնական նյարդային համակարգի տրավմատիկ հիվանդություններ` արտահայտված ուղեղի օջախային ախտահարման կայուն երևույթներով (հեմիպլեգիաներ և պարապլեգիաներ, խոր հեմիպարեզներ և պարապարեզներ) (S06-S09, G81-G83):

33. Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի պրոգրեսիվ ընթացող հիվանդություններ` արտահայտված շարժողական, զգայական և վեգետատրոֆիկ ֆունկցիաների կայուն խանգարումներով և անցկացվող բուժման անարդյունավետությամբ`

1) գլխուղեղի և ողնուղեղի ծավալային գոյացություններ (D33, C70-C72).

2) կողային ամիոտրոֆիկ սկլերոզ (G12.2).

3) սիրինգոմիելիա և սիրինգոբուլբիա (G95.0).

4) վերտեբրոգեն միելոպաթիա՝ շարժողական ֆունկցիայի արտահայտված խանգարումներով (G95.1-G95.2).

5) նյարդամկանային հիվանդություններ (միասթենիա, միոպաթիա) (G70-G73):

34. Ողնուղեղի հիվանդություն` չճշտված`

1) միելոպաթիա` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ (G99.2*).

2) առաջնային ողնուղեղային և ողնաշարային զարկերակի ճնշման (սեղմման) համախտանիշ (G99.2* (M47.0†).

3) տոքսիկ և դիսմետաբոլիկ ախտահարումներ (G95.9):

 

VII. ԱՉՔԻ ԵՎ ՆՐԱ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՊԱՐԱՏԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (H00-H59)

 

35. Երկու աչքի (բինօկուլյար) կուրություն (H54.0):

36. Տեսողության սրության արտահայտված իջեցում` կայուն ախտաբանական փոփոխությունների հիման վրա (երբ լավ տեսնող աչքի տեսողության սրությունը չի գերազանցում 0.05-ը և չի կարող կորեկցիայի ենթարկվել) (H54.2):

37. Զույգ աչքերի տեսադաշտի արտահայտված կոնցենտրիկ նեղացում (10 և ցածր աստիճանով) (H54.2):

 

VIII. ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (I00–I99)

 

38. Սրտի հիվանդություններ` արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ`

1) կոնստրուկտիվ պերիկարդիտ, որը ենթակա չէ վիրաբուժական բուժման (I31.1).

2) ձգձգվող ընթացքով բակտերիալ էնդոկարդիտ (I33.0).

3) միոկարդիտիկ կարդիոսկլերոզ (I25.1):

39. Միոկարդիտներ` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ (I41*)`

1) սրտի իշեմիկ հիվանդություն (I20-I25).

2) սրտի ռիթմի և հաղորդականության կայուն խանգարումներ (հաճախակի, պոլիտոպ, զույգ փորոքային էքստրասիստոլա, պարոքսիզմալ հաճախասրտություններ և Մորգանի-Էդեմսի-Ստոքսի համախտանիշով ատրիովենտրիկուլյար բլոկադա) (I44. I45, I47-I49).

3) էնդոմիոկարդիալ (էոզինոֆիլային) հիվանդություն (I42.3).

4) էնդոմիոկարդիալ (տրոպիկալ) ֆիբրոզ (I42.3):

40. Հիպերտոնիկ հիվանդություն` 3-րդ աստիճանի, երկրորդային արտերիալ հիպերտենզիա` երկրորդային գերճնշում (I15)`

1) կրկնվող` տրանսմուրալ կամ խոշոր օջախային սրտամկանի ինֆարկտ` հաղորդականության և ռիթմի կայուն խանգարումներով և արյան շրջանառության պրոգրեսիվող անբավարարությամբ (I21, I22):

41. Սրտամկանի կրկնակի ինֆարկտ (I22)`

1) արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ (I99).

2) քրոնիկ երիկամային անբավարարությամբ տերմինալ փուլում (N 18.5):

42. Արյան շրջանառության համակարգի բնածին զարգացման արատներ` արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ (Q20-Q28):

43. Կարդիոմիոպաթիա (կանգային, հիպերտրոֆիկ և ռեստրիկտիվ)` ռիթմի կայուն խանգարումներով, թրոմբոէմբոլիայով կամ արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ (I42):

44. Զարկերակների հիվանդություններ` վերջույթների մագիստրալ և պերիֆերիկ անոթների ախտահարմամբ, սուր և քրոնիկ զարկերակային 4-րդ աստիճանի անբավարարությամբ, կլինիկական և պաթոմորֆոլոգիական պատկերով (գանգրենոզնեկրոտիկ փոփոխություններով), դաստակների և ներբանների մակարդակով (առնվազն երկու վերջույթի) (I70-74):

45. Զարկերակների, զարկերակիկների (արտերիոլների), մազանոթների հիվանդություններ (I70-I79)՝

1) էնդարտերիիտ (I70).

2) աորտո-արտերիիտ (I70) աթերոսկլերոզ՝ դեֆորմացնող կամ խցանող էնդարտերիիտ.

3) օբլիտերացնող աթերոսկլերոզ (I70.2).

4) Ռեյնոյի հիվանդություն (համախտանիշ), M34.1 CR(E)ST համախտանիշ (I73.0).

5) դիաբետիկ անգիոպաթիա (E10.5† (I79.2*).

6) թրոմբոզներ և էմբոլիաներ (I74).

7) թրոմբանգիտ խցանող (I73.1):

46. Երիկամի իշեմիա և ինֆարկտ (N28.0), երիկամային զարկերակի`

1) էմբոլիա.

2) խցանում.

3) օկլյուզիա.

4) թրոմբոզ:

 

IX. ՇՆՉԱՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (J00-J99)

 

47. Թոքերի քրոնիկ ոչ սպեցիֆիկ հիվանդություններ` դիֆուզ պնևմոսկլերոզով, թոքերի էմֆիզեմայով, քրոնիկ դեկոմպենսացիայի փուլում գտնվող թոքային սրտով, 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ կամ ներքին օրգանների ամիլոիդոզով և քրոնիկ երիկամային անբավարարությամբ տերմինալ փուլում`

1) թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (J44).

2) բրոնխիալ ասթմա (J45).

3) բրոնխոէկտատիկ հիվանդություն (J47) (բրոնխալայնանք).

4) թոքի և միջնորմի աբսցես (թարախակույտ) (J85).

5) էմֆիզեմա (փքանք) (J43).

6) պնևմոկոնիոզ` կապված տուբերկուլյոզի հետ (J65).

7) իդիոպաթիկ ֆիբրոզացնող ալվեոլիտ (J67).

8) սարկոիդոզ (D86).

9) մուկովիսցիդոզ (E84):

 

X. ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (K00-K93)

 

48. Աղիների և այլ մարսողական օրգանների հիվանդություններ` ներծծողական ֆունկցիայի խանգարման արտահայտված սինդրոմով, կախեքսիայի փուլում (K50-K52 (E41):

49. Լյարդի ցիռոզներ տարբեր էթիոլոգիայի` դեկոմպենսացիայի փուլում հիպերսպլենիզմով, պորտալ հիպերտենզիայով, 3-րդ աստիճանի լյարդային անբավարարությամբ (K74.3-K74.6):

 

XI. ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (N 00-N 99)

 

50. Երիկամների և միզածորանի հիվանդություններ` քրոնիկ երիկամային անբավարարությամբ տերմինալ փուլում (N 25-N 29 (N 18.5):

 

XII. ՄԿԱՆԱԿՄԱԽՔԱՅԻՆ (ՈՍԿՐԱՄԿԱՆԱՅԻՆ) ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՇԱՐԱԿՑԱԿԱՆ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (М00-М99)

 

51. Ոսկրամկանային համակարգի հիվանդություններ` ծանր պրոգրեսիվ ընթացքով, օրգանների և համակարգերի ֆուկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով, հետևյալ հիվանդությունների դեպքում`

1) միոպաթիա հետևյալ դեպքերում` ռևմատոիդ արթրիտ (M05-M06† (G72.9).

2) անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն) (M45).

3) շարակցական հյուսվածքի սիստեմային ախտահարումներ (վասկուլիտներ, կարմիր գայլախտ, սկլերոդերմիա, դերմատոմիոզիտ, Շեգրենի հիվանդություն և այլն), «չորության» համախտանիշ (Շեգրենի, Sjögren) (M30-M35).

4) համակարգային սկլերոզ (կարծրախտ) (M33-M34), այդ թվում`

ա. դերմատոպոլիմիոզիտ (M33),

բ. սկլերոդերմիա (M34),

գ. «չորության» համախտանիշ (Շեգրենի, Sjögren) (M35.0†),

դ. համակարգային կարմիր գայլախտ (lupus erythematosus) (M32):

 

XIII. ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ, ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԱՅԼ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

 

52. Անատոմիական դեֆեկտներ` հիվանդության կամ վնասվածքի հետևանքով առաջացած (պատիժը կրելու վերջին ժամկետի ընթացքում), վերին կամ ստորին վերջույթների բարձր անդամահատում, ինչպես նաև մեկ վերին և մեկ ստորին վերջույթի բարձր անդամահատումների համակցություն (S48, S78, T05.2, T05.5, T05.6):

53. Վնասվածքների, թունավորումների և այլ արտաքին պատճառների ազդեցության արտահայտված հետևանքներ (T90–T98):

 

XIV. ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

54. Մարդու իմունային անբավարարության վիրուսից (ՄԻԱՎ) առաջացած հիվանդություն` վարակիչ և մակաբուծական հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, այլ ճշտված ու չճշտված հիվանդությունների և այլ վիճակների դրսևորումներով (B20-B24):

55. Առողջության խախտումներ օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով, որոնք պայմանավորված են հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով: Վերջիններիս դեպքում առկա են կյանքի բնականոն կենսակերպի սահմանափակումներ, և անհրաժեշտ են սոցիալական պաշտպանության (աջակցության) միջոցներ՝ այն պայմանով, որ տվյալ անձը սահմանված կարգով ճանաչված է 1-ին խմբի հաշմանդամ և մշտապես կարիք ունի օգնության և այլ անձանց կողմից վերահսկման:

56. Սուր և քրոնիկ ճառագայթային հիվանդություն` 4-րդ աստիճանի (T66):

57. Վերին և ստորին ծայրանդամների գանգրենա (փտախտ)՝ ծանր պրոգրեսիվող ընթացքով շարժողական ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով (I70.2, E10-E14 ընդհանուր չորրորդ նշանով. 5, I73.-, A48.0, L88, R02):

58. Այլ և (կամ) չճշտված ոսկրամեռուկ` դեմքի ոսկրերի տարածուն ոսկրամեռուկ (M87.8, M87.9):»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան