Գլխավոր տեղեկություն
Номер
N 774-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.07.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.07.19/45(1320) Հոդ.721
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.07.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.07.2017
Дата вступления в силу
29.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 2017 թվականի N 774-Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓԱԿՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հուլիսի 7

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 6-ի N 774-Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓԱԿՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման մեթոդաբանության և գույքագրման ամփոփ տեղեկատվական թերթիկի ձևի հետ կապված հարաբերությունները:

2. Գույքագրման ընթացքում ստացված տեղեկատվությունը հիմք է հանդիսանալու ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների տարածքում շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակի որոշման, շրջակա միջավայրին հասցված վնասի գնահատման և աղտոտվածության նվազեցման, չեզոքացման կամ վերացման միջոցառումների մշակման համար:

3. Ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրումը ներառում է հետևյալ գործողությունները՝

1) փակված օբյեկտի նույնականացում.

2) գույքագրման ամփոփ տեղեկատվական թերթիկի պատրաստում.

3) օբյեկտի դասակարգում՝ ըստ վտանգավորության դասի:

4. Գույքագրումն իրականացվում է երկու փուլով`

1) ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների մասին նախագծերի, հաշվետվությունների, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի, օգտակար հանածոների վերամշակման փորձարարական տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ տեղեկատվական նյութերի ուսումնասիրություն.

2) դաշտային ուսումնասիրություններ:

5. Դաշտային ուսումնասիրությունների ընթացքում կատարվում է ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների և հարակից տարածքների ուսումնասիրություն՝ տեղազննման, նմուշառման, նմուշների քիմիական վերլուծության եղանակներով: Դաշտային ուսումնասիրությունների արդյունքում պետք է ապահովվի հետևյալ հարցերի վերաբերյալ սպառիչ տեղեկատվությունը`

1) օբյեկտի տիպ (պոչամբարներ, խարամակուտակիչներ, շլամակուտակիչներ և այլն).

2) օբյեկտի զբաղեցրած մակերես.

3) օբյեկտում կուտակված ընդերքօգտագործման թափոնների ծավալ.

4) օբյեկտում կուտակված թափոնների ագրեգատային վիճակ.

5) օբյեկտում կուտակված թափոնների քիմիական բաղադրություն.

6) օբյեկտի վտանգավորության դասի որոշում.

7) օբյեկտի վնասակար ազդեցության գոտու սահմանների որոշում.

8) շրջակա միջավայրի աղտոտվածության բնույթի ուսումնասիրություն:

6. Դաշտային ուսումնասիրությունների արդյունքներով կազմվում է ընդերքօգտագործման թափոնների տեղադրման օբյեկտի վերաբերյալ ամփոփ տեղեկատվական թերթիկը` համաձայն ձևի:

7. Ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների վտանգավորության դասի գնահատումն իրականացվում է ըստ շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր վնասակար ազդեցության, ինչպես նաև օբյեկտում կուտակված ընդերքօգտագործման թափոնների բաղադրության, բնակավայրերից օբյեկտի հեռավորության և տեղադիրքի հիման վրա:

8. Ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների վտանգավորության դասը կանխորոշում է դրանցում կատարվելիք միջոցառումների (օգտահանման, վերամշակման, կոնսերվացման և այլն) առաջնահերթությունները:

9. Գույքագրման աշխատանքներն իրականացվում են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Ձև

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓԱԿՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

NN
ը/կ

Անվանումը

Բնութագիրը

1.

Գտնվելու վայրը

Նշվում է օբյեկտի տեղադիրքը՝ մարզ, համայնք:

2.

Օբյեկտի տեսակը

պոչամբար, խարամակուտակիչ, շլամակուտակիչ, ստորգետնյա փորվածք, լցակույտ և այլն

3.

Օբյեկտի տարողությունը, մ3

Նշվում է օբյեկտում փաստացի կուտակված ընդերքօգտագործման թափոնների մոտավոր ծավալը:

4.

Օբյեկտում կուտակված թափոնների ագրեգատային վիճակը

պինդ, հեղուկ, մածուկանման, կախույթ և այլն

5.

Օբյեկտում կուտակված թափոնների քիմիական բաղադրությունը

Ներկայացվում է տեղեկատվություն թափոնների քիմիական բաղադրության վերաբերյալ:

6.

Օբյեկտի մակերեսը, մ2

Նշվում է օբյեկտի գրաված տարածքի մակերեսը:

7.

Օբյեկտի հեռավորությունը բնակավայրից, մ

Նշվում է հեռավորությունը մինչև մոտակա բնակելի տարածքները:

8.

Օբյեկտի տեղադիրքը

Ներկայացվում է տեղեկատվություն քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքում թափոնների տեղադրման փակված օբյեկտի գտնվելու վերաբերյալ:

9.

Օբյեկտի վտանգավորության դասը

Ներկայացվում է ըստ շրջակա միջավայրի վրա օբյեկտի հնարավոր վնասակար ազդեցության:

10.

Տեղեկատվություն օբյեկտի սեփականատիրոջ վերաբերյալ

իրավաբանական անձի անվանումը (եթե այդպիսինն առկա է)