Գլխավոր տեղեկություն
Номер
N 125-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.05.2017-01.08.2018)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
14.02.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.02.2013
Дата вступления в силу
15.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 փետրվարի 2013 թվականի N 125-Ա

 

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1638-Ն որոշման 6-րդ կետը՝

Հաստատել Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 14

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

փետրվարի 14-ի N 125-Ա

որոշման

 

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Ռ. Մարտիրոսյան

-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (խորհրդի նախագահ) (համաձայնությամբ)

   

Լ. Մկրտչյան

-ՀՀ կրթության և գիտության նախարար

   

Հ. Հակոբյան

-ՀՀ սփյուռքի նախարար

   

Ա. Միրզախանյան

-ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ

   

Ռ. Հարությունյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

   

Լ. Մարդոյան

-ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար

   

Ա. Սիմոնյան

-Երևանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)

   

Յու. Սուվարյան

-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (համաձայնությամբ)

   

Վ. Տեր-Ղևոնդյան

-«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)

   

Լ. Սարգսյան

-Երևանի պետական համալսարանի հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

   

Գ. Բարդակչյան

-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (համաձայնությամբ)

   

Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան

-Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդ (համաձայնությամբ)»:

 

(հավելվածը խմբ. 17.05.17 N 455-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան