«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 մայիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60617203
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
21 մայիսի 2017 թ. |
N 273-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ պարբերությամբ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. 2017 թվականի հունիսի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունը կազմակերպել և անցկացնել 2016 թվականի մայիսի 25-ի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |