Գլխավոր տեղեկություն
Номер
N 505-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.05.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.05.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.05.2017
Дата вступления в силу
20.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2017 թվականի N 505-Ա

 

ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

2015 թվականի հոկտեմբերի 16-ին ստորագրված «Արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի կատարման համար պատասխանատու իրավասու մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 19

Երևան