Գլխավոր տեղեկություն
Номер
N 467-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.05.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.05.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.05.2017
Дата вступления в силу
07.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մայիսի 2017 թվականի N 467-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի մայիսի 19-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 6

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
մայիսի 4-ի N 467-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/
արտահանման
երկիրը

Արժեքը
(դրամ)

1.

2827

Ամոնիումի քլորիդ

կգ

183

- / ԵՄ, ԱՄՆ, ԵԱՏՄ, ԻՐԱՆ

219120

2.

2825

Կալցիումի հիդրոքսիդ

կգ

6,619

- / ԵՄ, ԱՄՆ, ԵԱՏՄ, ԻՐԱՆ

5282297

3.

2827

Երկաթի քլորիդ

կգ

3,000

- / ԵՄ, ԱՄՆ, ԵԱՏՄ, ԻՐԱՆ

1602000

4.

3506

Պոլիմեր էմուլսիա

կգ

2,200

- / ԵՄ, ԱՄՆ, ԵԱՏՄ, ԻՐԱՆ

6996000

5.

1515

Բուսական յուղ/ձեթ՝ եգիպտացորենի

կգ

2061,5

- / ԵՄ, ԵԱՏՄ, ԻՐԱՆ

2163956

6.

1509

Բուսական յուղ/ձեթ՝ ձիթապտղի

կգ

883,5

- / ԵՄ, ԵԱՏՄ, ԻՐԱՆ

927409

7.

4401

Փայտի թեփ՝ ձկան ծխեցման համար

կգ

2.700

- / ԵՄ, ԵԱՏՄ, ԻՐԱՆ,

603720

8.

3923

Պենոպլաստե/փրփրապլաստե արկղ՝ տարբեր չափերի

կգ

11.500

- / ԵՄ, ԵԱՏՄ, ԻՐԱՆ

14330173

9.

3919

Վերամշակված ձկան փաթեթավորման պիտակ

կգ

600

- / ԵՄ, Անգլիա, ԵԱՏՄ

941033

10.

3920

Վերամշակված ձկան փաթեթավորման տոպրակ/թաղանթ

կգ

2.000

- / ԵՄ, ԵԱՏՄ

2273773

11.

4817

Արկղ՝ գոֆրեավորված, տարբեր չափերի

կգ

8.000

- / ԵՄ, ԵԱՏՄ, Իրան

6922624

12.

7308

Մետաղական կոնստրուկցիաներ

կգ

26.000

- / ԵԱՏՄ, Իրան

18000000

13.

7019

Բազմացման կայանի (սելեկցիոն տնտեսության) ավազաններ, նյութը՝ ապակեմանրաթել

կգ

8.000

- / ԵԱՏՄ, Իրան, Չինաստան

52800000

14.

3923

Բազմացման կայանի (սելեկցիոն տնտեսության) ավազաններ, նյութը՝ պոլիպրոպիլեն

կգ

9.500

- / ԵԱՏՄ, Իրան, Չինաստան

52000000

15.

8422

Փաթեթավորման սարքավորումներ

հատ

1

- / ԵՄ, ԱՄՆ, ԵԱՏՄ

10000000

16.

8429

Անվավոր, բազմաֆունկցիոնալ տեխ. միջոց (էքսկավատոր)

հատ

1

- / ԵՄ, ԱՄՆ, ԵԱՏՄ

35000000

17.

3402

Լվացող հեղուկ

կգ

250

- / ԵՄ, ԵԱՏՄ

600000

18.

8418

Խորը սառեցման սարքավորում

հատ

1

- / ԵՄ, ԵԱՏՄ, ԱՄՆ, Ուկրաինա

25000000

19.

3921

Սենդվիչ-պանելներ

կգ

1,644

- / ԵԱՏՄ

33991200

20.

7208

Մետաղյա թիթեղ

կգ

11,000

- / ԵԱՏՄ, Ուկրաինա, Իրան

5200000

21.

7304

Մետաղյա գլանվածք

կգ

3.000

- / ԵԱՏՄ, Ուկրաինա, Իրան

1400000

22.

7216

Մետաղյա անկյունակ

կգ

5.000

- / ԵԱՏՄ, Ուկրաինա, Իրան

2400000

Ընդամենը

278.653.305

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան