ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2017 թվականի N 455-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 125-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի փետրվարի 14-ի «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 125-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մայիսի 17 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. մայիսի 17-ի N 455-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. փետրվարի 14-ի N 125-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ռ. Մարտիրոսյան |
-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (խորհրդի նախագահ) (համաձայնությամբ) |
Լ. Մկրտչյան |
-ՀՀ կրթության և գիտության նախարար |
Հ. Հակոբյան |
-ՀՀ սփյուռքի նախարար |
Ա. Միրզախանյան |
-ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ |
Ռ. Հարությունյան |
-ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Լ. Մարդոյան |
-ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար |
Ա. Սիմոնյան |
-Երևանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) |
Յու. Սուվարյան |
-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (համաձայնությամբ) |
Վ. Տեր-Ղևոնդյան |
-«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ) |
Լ. Սարգսյան |
-Երևանի պետական համալսարանի հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ) |
Գ. Բարդակչյան |
-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (համաձայնությամբ) |
Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան |
-Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդ (համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |