Գլխավոր տեղեկություն
Номер
N 733-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (13.07.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
12.07.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.07.2017
Дата вступления в силу
13.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հուլիսի 2017 թվականի N 733-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1269-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ կետը.

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1269-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 7-րդ, 8-րդ և 17-րդ կետերը.

2) 45-րդ կետից հետո որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 46-րդ, 47-րդ և 48-րդ կետերով.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն




46.

ՀՀ կառավարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ պետական բյուջեի ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում

2014-2016 թթ. և 2017 թ. հաշվետու ժամանակաշրջան

47.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն

ՀՀ պետական բյուջեի ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում

2014-2016 թթ. և 2017 թ. հաշվետու ժամանակաշրջան

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

48.

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքա-ցիական ավիացիայի գլխավոր վարչություն

«Հայաէրոնա-վիգացիա» ՓԲԸ

Պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2014-2016 թթ. և 2017 թ. հաշվետու ժամանակաշրջան

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հուլիսի 12

Երևան