Գլխավոր տեղեկություն
Номер
N 492-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.05.2017-28.12.2018)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.05.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.05.2017
Дата вступления в силу
17.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2017 թվականի N 492-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի մայիսի 19-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված՝ 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 16

Երևան

 

 

 

Հավելված  

ՀՀ կառավարության 2017 թվականի

մայիսի 11-ի N 492-Ա որոշման


Ց Ա Ն Կ

 

 «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/արտահանման
երկիրը

Արժեքը
 (դրամ)

1.

5608

Նեյլոնե ձկնաբուծական ցանցապարկ

կգ

52,000

ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ

188162000

2.

3926

Ձկնաբուծական ավազանի հավաքման ՊԷ սալիկներ

կգ

5,000

ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ

41000000

3.

7315

Մետաղական շղթա

կգ

3,000

ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ

2500000

4.

7318

Մետաղական ներպտուտակային ամրակ

կգ

2,500

ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ

3800000

5.

7326

Մետաղական ամրակ

կգ

8,000

ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ

4000000

6.

7318

Մետաղական ամրացնող օղակներ

կգ

800

ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ

2200000

7.

7315

Մետաղական եռակցված կապերով շղթա

կգ

58,000

ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ

20000000

8.

7316

Խարիսխ

կգ

32,000

ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ

20600000

9.

8907

Ազդալողաններ՝ մետաղական

հատ

200

ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ

40000000

10.

8907

Ազդալողաններ ՊԷ

հատ

200

ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ

180000000

11.

5607

Պարան

կգ

20,000

ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ

34000000

12.

8479

Տեսակավորման սարքավորում

հատ

1

--/ԵՄ

27000000

13.

8904

Մոտորանավակ քարշակ

հատ

1

ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ

37000000

14.

8901

Աշխատանքային կատամարան

հատ

1

ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ

223000000

15.

8907

Պոնտոն (տախտակամած)՝ բետոնից

հատ

2

ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ

20000000

16.

8526

Տեսահսկման սարքեր և կից պարագաներ

հատ

8

ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ

6400000

17.

3923

Տարա՝ ձկան տեղափոխման համար

կգ

3000

ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ

7500000

18.

7309

Հեղուկ թթվածնի տարաներ

կգ

1000

ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ

6000000

19.

8413

Ձկան պոմպ

հատ

1

-- / ԵՄ

33000000

20.

8468

ՊԷ խողովակների զոդման սարք

հատ

1

ՌԴ/ Ուկրաինա / ԵՄ

6415200

Ընդամենը

902577200

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան