Գլխավոր տեղեկություն
Номер
N 284-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.07.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.07.12/20(589).1 Հոդ.217.2
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
28.06.2017
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
28.06.2017
Дата вступления в силу
22.07.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 հուլիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60017266

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

28 հունիսի 2017 թ.

ք. Երևան

N 284-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 296-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի «Ջրային ոլորտում սակագների սահմանման և վերանայման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի օգոստոսի 9-ի N 97-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 296-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` ջրային ոլորտում սակագների սահմանման ու վերանայման կարգի՝

1) 16-րդ կետի 1-ին ենթակետում «շահագրգիռ կողմերին» բառերը փոխարինել «սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին և շահագրգիռ այլ կողմերին» բառերով, իսկ 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) մինչև սակագների սահմանման (վերանայման) մասին որոշման նախագիծը Հանձնաժողովի նիստին ներկայացնելու օրը՝

ա. սակագների վերաբերյալ Հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկները՝ Հայտով ներկայացված հաշվարկների հետ համեմատականով, տեղադրվում են Հանձնաժողովի ինտերնետային կայքում՝ հնարավորություն ընձեռելով սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին և շահագրգիռ այլ կողմերին ծանոթանալու, ներկայացնելու իրենց առաջարկությունները և ստանալու պարզաբանումներ,

բ. սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և Ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ Հանձնաժողովում կազմակերպվում է քննարկում:».

2) 22-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) եթե վերանայվում են սպառողների համար սահմանված սակագները, ապա մինչև վերանայման մասին որոշման նախագիծը Հանձնաժողովի նիստին ներկայացնելու օրը՝

ա. սակագների վերաբերյալ Հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկները տեղադրում է Հանձնաժողովի ինտերնետային կայքում՝ հնարավորություն ընձեռելով սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին և շահագրգիռ այլ կողմերին ծանոթանալու, ներկայացնելու իրենց առաջարկությունները և ստանալու պարզաբանումներ.

բ. սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և Ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ Հանձնաժողովում կազմակերպում է քննարկում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ`

Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան