Գլխավոր տեղեկություն
Номер
N 687-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.07.2017-08.11.2017)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
29.07.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.07.2016
Дата вступления в силу
30.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հուլիսի 2016 թվականի N 687-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646-Ն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետը և N 1 հավելվածի 26-րդ կետը՝

Հաստատել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հուլիսի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

հուլիսի 29-ի N 687-Ա

որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

Հայաստանի խաղողագործության եՎ գինեգործության ՀիմնադրամԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

Ի. Առաքելյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ)

Վ. Ջիլավյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Կ. Ավետիսյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ռ. Մակարյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Տ. Խաչատրյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Ա. Սողոմոնյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ

Հ. Եսայան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության գյուղատնտեսության, սննդամթերքի անվտանգության, բնապահպանության և ջրային տնտեսության ոլորտներում բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

Գ. Մելյան

- «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղի գիտության գծով փոխտնօրեն (համաձայնությամբ)

Ա. Հարությունյան  

- «Հայ գինեգործների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ (համաձայնությամբ)

Վ. Մկրտչյան

- «Արմենիա վայն» գործարան ՍՊԸ-ի համասեփականատեր (համաձայնությամբ)

Ա. Գասպարյան

- «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի հիմնադիր, գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Քեուշգուերյան

- «Սեմինա Քընսալթինգ» ՓԲԸ-ի հիմնադիր, տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Սաղաթելյան

- «Տրինիտի» ՍՊԸ-ի հիմնադիր, տնօրեն (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 13.12.16 N 1182-Ա, 04.07.17 N 685-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան