ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2017 թվականի N 388-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով՝
1. Փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կառավարչի ընտրության գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ 15-օրյա ժամկետում ուսումնասիրել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման ձևի ընտրության և դրա իրականացման համար համապատասխան ընթացակարգերի վերաբերյալ:
|
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 25 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. ապրիլի 25-ի N 388-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Մարտիրոսյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Վ. Արամյան |
- ՀՀ ֆինանսների նախարար |
Ա. Հովհաննիսյան |
- ՀՀ արդարադատության նախարար |
Ս. Կարայան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար |
Ն. Երիցյան |
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Սահակյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ |
Լ. Երեմյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդատու |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |