Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-722
Տիպ
Հրամանագիր
Тип
Ինկորպորացիա (15.08.1997-30.04.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
17.04.1997
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
17.04.1997
Дата вступления в силу
17.04.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.12.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԻՎԱՆԴ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Հիվանդ զինծառայողների և ազատամարտիկների բժշկական հետազոտությունների անցկացումը կարգավորելու, նրանց բուժման կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու, այդ գործում բարեգործական կազմակերպությունների ջանքերը համակարգելու նպատակով, որոշում եմ.

1. Ստեղծել հիվանդ զինծառայողների և ազատամարտիկների բժշկական օգնության և սպասարկման հարցերը համակարգող հանրապետական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) հետևյալ կազմով`

Գագիկ Ստամբոլցյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար (նախագահ)
Աստվածատուր Պետրոսյան
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ (նախագահի տեղակալ)
Արմեն Աթաբեկյան
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ
Արա Ասլիկյան
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ալբերտ Բազեյան
- Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստանի երկրապահ կամավորների միության փոխնախագահ
Աշոտ Եսայան
- Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի տեղակալ
Վիլեն Հակոբյան
- Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր
Կառլոս Ղազարյան
- Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ
Մյասնիկ Մալխասյան
- Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ
Սերգեյ Մանասարյան
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Արտավազդ Սահակյան
- Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետարանի առողջապահության բաժնի պետ
Կարեն Տեր-Աբրահամյան
- Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի վարիչ:

(1-ին կետը փոփ. 15.08.97 ՆՀ-794)

2. Հանձնաժողովի նախագահին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հանձնաժողովի կատարած աշխատանքի մասին հաշվետվություն և կոնկրետ առաջարկություններ:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


17 ապրիլի 1997 թ.
Երևան
ՆՀ-722