Գլխավոր տեղեկություն
Номер
N 368-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.04.2017-11.07.2018)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.04.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.04.2017
Дата вступления в силу
15.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2017 թվականի N 368-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԵՐԵՎԱՆԻ ՔԻՄԻԱ-ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՖԻՐՄԱ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԵՐԵՎԱՆԻ ՔԻՄԻԱ-ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՖԻՐՄԱ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 13-ի N 368-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի

NN ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արժեքը (դրամ)

1.

2936 22 000 9

Թիամին հ/քլ (վիտ B1)

Ф/С42-2412-93

կգ

2500

Չինաստան

80 500 000

2.

2936 25 000 0

Պիրիդօքսին հ/քլ (վիտ B6)

ГЕР X изд ст 566

կգ

2500

Չինաստան

77 700 000

3.

2936 26 000 0

Ցիանոկոբալամին (վիտ B12)

Ф/С42-2518-94

կգ

20

Չինաստան

50 000 000

4.

2922 49 850 0

Պրոկաին

Ф/С42-2709-90

կգ

1000

Չինաստան

29 000 000

5.

2924 29 100 0

Լիդոկաին հ/քլ

Ф/С42-2080-91

կգ

300

Չինաստան

5 000 000

6.

2939 59 000 0

Ամինոֆիլին

Ф/С42-3212-95

կգ

200

Չինաստան

3 700 000

7.

2934 20 800 0

Ինոզին

Ф/С42-2069-83

կգ

200

Չինաստան

2 000 000

 

Ընդամենը

         

247 900 000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.07.2018, N 745-Ա 11.07.2018, N 368-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան