Գլխավոր տեղեկություն
Номер
N 77
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (13.04.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.02.14/7(182) Հոդ.105
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.01.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.01.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.01.2002
Дата вступления в силу
30.01.2002

040.0077.30.01.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 30 հունվարի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2002 թվականի N 77

քաղ. Երևան

ՆՄԱՆՕՐԻՆԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐՈՎ փոխարինելու կամ վերադարձնելու ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԱՏՇԱՃ ՈՐԱԿԻ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 06.04.17 N 353-Ն)

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 06.04.17 N 353-Ն)

1. Հաստատել նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 06.04.17 N 353-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2002 թվականի

հունվարի 30-ի N 77 որոշմամբ

 

 Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՆՄԱՆՕՐԻՆԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐՈՎ փոխարինելու կամ վերադարձնելու ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԱՏՇԱՃ ՈՐԱԿԻ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 06.04.17 N 353-Ն)

1. Ապրանքներ տնային պայմաններում հիվանդությունների կանխարգելման և բուժման համար (մետաղից, ռետինից, տեքստիլ և այլ նյութերից առողջարարության (կազդուրիչ) և հիգիենայի առարկաներ, բժշկական գործիքներ, սարքեր ու ապարատներ, բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ, տեսողության լինզաներ, երեխաների խնամքի առարկաներ), դեղորայք

2. Անձնական հիգիենայի առարկաներ (ատամի խոզանակներ, սանրեր, մազակալներ, բիգուդիներ, կեղծամներ, շինյոններ և այլն)

3. Պարֆյումերակոսմետիկական ապրանքներ՝ բացառությամբ օծանելիքի

(3-րդ կետը լրաց. 06.04.17 N 353-Ն)

4. Բամբակյա, վուշե, մետաքսյա, բրդյա և սինթետիկ կտորներ, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքներ (ժապավեններ, երիզահանգույցներ, ժանյակներ և այլն), մալուխային արտադրանք (լարեր, քուղեր, մալուխներ և այլն), շինարարական և վերջնամշակման նյութեր (լինոլեում, թաղանթներ, գորգային ծածկեր և այլն) և մետրերով բաց թողնվող այլ ապրանքներ

(4-րդ կետը խմբ. 06.04.17 N 353-Ն)

5. Տրիկոտաժե սպիտակեղեն, գուլպեղենի արտադրանք

(5-րդ կետը խմբ. 06.04.17 N 353-Ն)

6. Պոլիմերային նյութերից ապրանքներ և նյութեր, որոնք շփվում են սննդամթերքին, այդ թվում` միանգամյա օգտագործման (ճաշի և խոհանոցային ամանեղեն ու պարագաներ, սննդամթերքի պահման և տեղափոխման համար տարողություններ ու փաթեթավորման նյութեր)

7. Կենցաղային քիմիական ապրանքներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ

8. (կետն ուժը կորցրել է 06.04.17 N 353-Ն)

9. Թանկարժեք մետաղներից ապրանքներ, թանկարժեք քարերով ապրանքներ, կիսաթանկարժեք և սինթետիկ քարերով ագուցված թանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքներ, երեսակված թանկարժեք քարեր

10. Ավտոմեքենաներ ու մոտոհեծանվային ապրանքներ և դրանց կցորդները և համարակիր ագրեգատները, գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված փոքր մեխանիզացիայի շարժամիջոցներ, զբոսանավեր և կենցաղային նշանակության այլ լողամիջոցներ

11. (կետն ուժը կորցրել է 06.04.17 N 353-Ն)

12. Քաղաքացիական զենք, քաղաքացիական և ծառայողական հրազենի հիմնական մասեր ու դրանց փամփուշտները

13. Կենդանիներ և բույսեր

(անվանացանկը փոփ., լրաց., խմբ. 06.04.17 N 353-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.04.2017, N 353-Ն 13.04.2017, N 77
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան