Գլխավոր տեղեկություն
Номер
N 792-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (27.04.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.07.29/47(1136) Հոդ.667
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.07.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.07.2015
Дата вступления в силу
30.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2015 թվականի N 792-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՆՍՈՒԼԻՆ ԼԻԶՊՐՈ 100 ՄՄ/ՄԼ ԵՎ ԻՆՍՈՒԼԻՆ ՄԱՐԴՈՒ ԻԶՈՖԱՆ (ՌԵԿՈՄԲԻՆԱՆՏ) 100 ՄՄ/ՄԼ ԴԵՂԵՐԻ ԳՆՄԱՆ 2015-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ դեղի գնման 2017-2019 թվականների ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 13.04.17 N 393-Ն)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետությունում շաքարային դիաբետով տառապող երեխաների ու երիտասարդների բժշկական օգնության և սպասարկման բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2015-2019 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ամերիկյան «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության արտադրության ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ, ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ և ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ դեղերի գնումներն իրականացվելու են «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերությունից` ընկերության հայաստանյան գործընկեր «ՄԼՆ-ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցով` «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության կողմից առաջարկված գների համաձայն:

(1-ին կետը փոփ. 13.04.17 N 393-Ն)

2. Հաստատել`

1) ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ, ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ և ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ դեղերի ձեռքբերման ընթացակարգային արձանագրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ, ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ և ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ դեղերի գները` համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 13.04.17 N 393-Ն)

3. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության և «Հաղթենք դիաբետը միասին» հասարակական կազմակերպության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի նախագծին` համաձայն N 3 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կարիքների համար «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության կողմից «ՄԼՆ-ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Հաղթենք դիաբետը միասին» հասարակական կազմակերպության միջոցով անհատույց տրամադրվող բժշկական նշանակության ապրանքների (գրիչ-ներարկիչներ, ասեղներ, գլիկոլիզացված հեմոգլոբինի սարքեր և դրանց թեստերը) տպագիր նյութերի և աշխատանքների ցանկին` համաձայն N 4 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` 2015-2019 թվականների կարիքների համար ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ և ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ դեղերի գնման մասին պայմանագրում ներառել դրույթ, որով պայմանագրի համաձայն մատակարարվող դեղի դիմաց վճարումներն իրականացվելու են սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով հավանության արժանացած հուշագրով սահմանված ծրագրի միջոցառումների` ըստ ժամանակացույցի կատարման պայմանով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 20

Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 16-ի N 792-Ն որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն    Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԻՆՍՈՒԼԻՆ ԼԻԶՊՐՈ 100 ՄՄ/ՄԼ, ԻՆՍՈՒԼԻՆ ՄԱՐԴՈՒ ԻԶՈՖԱՆ (ՌԵԿՈՄԲԻՆԱՆՏ) 100 ՄՄ/ՄԼ ԵՎ ԻՆՍՈՒԼԻՆ ԳԼԱՐԳԻՆ 100 ՄՄ/ՄԼ ԴԵՂԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 13.04.17 N 393-Ն)

 

1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 42 արձանագրային որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրականացրել է գնման ընթացակարգ, մասնավորապես, 2014 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հայտարարվել է հակադիաբեթիկ դեղերի ձեռքբերման գնման ընթացակարգ, որին մասնակցելու համար հայտ է ներկայացրել միայն «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության հայաստանյան գործընկեր «ՄԼՆ-ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ հետևյալ գներով` ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 14.21 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 6.1 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 2017 թվականի առաջին կիսամյակից սկսած՝ նաև ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 10 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

2. Ստացված հայտի բացումից և գնահատումից հետո` պայմանագրի նախագծի շուրջ վարվող բանակցությունների ընթացքում «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության կողմից ներկայացվում են նոր գնային առաջարկ և ծրագիր: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետությունում շաքարային դիաբեթով տառապող երեխաների ու երիտասարդների համար հնգամյա ծրագիր իրականացնելու վերաբերյալ առաջարկ, որտեղ, բացի ապրանքային գնային իջեցված առաջարկներից (քան ներկայացվել է գնման ընթացակարգի ընթացքում հայտեր ներկայացնելու ժամանակ), հաշվի առած հետագա բանակցությունների արդյունքները (ըստ սկզբնական առաջարկի` ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 9 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ և 2017 թվականին ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 10 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 8.5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 4.7 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ և 2017 թվականին ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար՝ 9,5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ), ներկայացված է նաև 5 տարվա ընթացքում իրականացվող ծրագրային ներդրումների վերաբերյալ առաջարկ:

3. Հաշվի առնելով նշվածը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը որոշել է դիմել ինսուլին արտադրող այլ կազմակերպությունների՝ նմանատիպ ծրագրային առաջարկ ստանալու համար, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից նամակ է ուղարկվել ինսուլին արտադրող մնացած 2 կազմակերպություն՝ նմանատիպ ծրագրի իրականացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար: Արդյունքում՝ «Սանոֆի Ավենտիս» ընկերությունը չի արձագանքել, իսկ «Նովոնորդիսկ» ընկերությունն ուղարկել է առաջարկ: 2017 թվականին ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ` մեկ փամփուշտի համար առաջարկներ են ներկայացվել «Սանոֆի Ավենտիս», «Նովոնորդիսկ», «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերություններից, ընդ որում, «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության կողմից քարթրիջների համար նախատեսված գրիչները և ասեղները տրամադրվելու են անվճար:

4. Ստորև ներկայացվում է «Նովոնորդիսկ», «Էլայ Լիլլի և Քամփնի» և «Սանոֆի Ավենտիս» ընկերությունների առաջարկների համեմատական աղյուսակը:

 

Հ Ա Մ Ե Մ Ա Տ Ա Կ Ա Ն   Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ

 

«ՆՈՎՈՆՈՐԴԻՍԿ» ԵՎ «ԷԼԱՅ ԼԻԼԼԻ ԵՎ ՔԱՄՓՆԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

 

«Էլայ Լիլլի և Քամփնի»

«Նովոնորդիսկ»

«Սանոֆի Ավենտիս»

 

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները և նյութերը

Գումարը (նշված ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ)

Ժամանա-կացույցը՝ ծրագրի սկզբից

Պետության կողմից ֆինան-սավորումը (նշված ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ)

Պետության կողմից ձեռք բերվող ապրանք-ների միավորի գինը (նշված ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ)

Ծրագրի
իրականացման
համար
անհրաժեշտ
միջոցառումները
և նյութերը

Գումարը (նշված ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ)

Ժամանա-կացույցը՝ ծրագրի սկզբից

Պետության կողմից ֆինանսա-վորումը (նշված ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ)

Պետության կողմից ձեռք բերվող ապրանք-ների միավորի գինը (նշված ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ)

 

Պետու-
թյան
կողմից ձեռք բերվող ապրանք-ների միավորի գինը (նշված ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Երևանում և ՀՀ մարզերում դիաբեթի կառավարման 4 կենտրոնի բացում՝ համապատասխան վերանորոգմամբ, կահավորմամբ և սարքավորումների ձեռքբերմամբ

20,000

3-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ ամիսներ՝ համապա-տաս-խանաբար

0

 

չի առաջարկել

0

0

0

     

Բոլոր կենտրոնների համար դիաբեթի վերաբերյալ ուսուցանողների պատրաստում

6,000

3-րդ, 4-րդ ամիսներ

0

 

միջազգայնորեն որակավորված հատուկ դասավանդողների պատրաստում և հմտությունների ուսուցում

չի նշված

չի նշված

0

     

Առաջադեմ երկրների փորձի փոխանակման նպատակով դասընթացների կազմակերպում

20,000

յուրա-քանչյուր եռամսյակը մեկ անգամ

0

 

կրթական ուսուցում դիաբեթով հիվանդ երեխաների և դեռահասների համար՝ դիաբեթի միջազգային կազմակերպության կողմից հաստատված տպագրական և համակարգչայնացված կրթական նյութերի շարունակական տրամադրում

չի նշված

չի նշված

0

     

Դիաբեթի կառա-վարման 4 կենտրոնի համար գլիկոլիզացված հեմոգլոբինի (HbA1) չափման անալիզատորների ձեռքբերում

9,200

2-րդ ամիս

0

 

չի առաջարկել

0

0

0

     

Ծրագրի բոլոր շահառուներին գլիկոլիզացված հեմոգլոբինի (HbA1) չափման համար անհրաժեշտ թեստ-երիզների տրամադրում

60,000

յուրա-քանչյուր եռամսյակը մեկ անգամ

0

 

չի առաջարկել

0

0

0

     

Ինսուլինային գրիչ-ներարկիչների անվճար տրամադրում՝ 2000 հատ

100,000

1-ին ամիս

0

 

Առաջարկել է 1000 հատ*։

չի նշված

չի նշված

50 000*

     

Դիաբեթի միջազգային օրը. Դիաբեթի միջազգային ֆեդերացիայի (IDF)-I կողմից իրականացվող միջոցառումներ ՀՀ-ում և այլ երկրներում

39,800

ամեն տարի դիաբեթի միջազգային օրը՝ նոյեմբերի14-ին

0

 

չի առաջարկել

0

0

0

     

Գովազդային գործունեություն

15,000

6-րդ և 12-րդ ամիսներ (ամեն տարի)

0

 

գովազդային գործունեություն

չի նշված

չի նշված

0

     

Ինսուլին լիզպրո (առանց տարիքային սահմանափակման)

   

206,848

8.5

ինսուլին նովորապիդ (կարելի է օգտագործել 2 տարեկանից բարձր)

   

148,443.5

6.1

   

Ինսուլին մարդու իզոֆան

   

171,550

4.7

ինսուլատարդ

   

148,190

4.06

   

Ինսուլին գլարգին միայն փամփուշտներ

     

9,5

Լևեմիր Ֆլեքս Փեն (ինսուլին դետեմիր, փամփուշտներ)

     

10,4

Լանտուս (ինսուլին գլարգին փամփուշտներ)

6.9

Ինսուլին գլարգին փամփուշտներ` գրիչով

     

9,5

Լևեմիր Ֆլեքս Փեն (ինսուլին դետեմիր, նախալցված գրիչ-ներարկիչ)

     

11

Լանտուս (ինսուլին գլարգին սոլոտար փամփուշտներ՝ գրիչով)

13.4

Ասեղներ՝ գրիչ-ներարկիչների համար

31,525

                   

Ծրագրի շրջանակներում կատարվող ներդրումների տարեկան պայմանական չափը

54,000

                   

 Ընդամենը՝ 1 տարի

85,525

 

292,873

       

296,633.5

     

 Ընդամենը՝ 5 տարի

427,625

 

1,464,365

       

1,483,167.5

     

* Ենթադրվող հավելյալ ծախս պետության կողմից (ընդամենը՝ գումար)

(հավելվածը խմբ. 13.04.17 N 393-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 16-ի N 792-Ն որոշման

 

ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ, ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ ԵՎ ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 13.04.17 N 393-Ն)

NN
ը/կ

Անվանումը

Չափի միավորը

Գինը` առանց ավելացված արժեքի հարկի
(ԱՄՆ-ի դոլար)

1.

Ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ

փամփուշտ

8.5

2.

Ինսուլին մարդու իզոֆան
(ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ

փամփուշտ

4.7

3.

Ինսուլին գլարգին 100 ՄՄ/մլ

փամփուշտ

9.5

(հավելվածը փոփ., լրաց. 13.04.17 N 393-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

  

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 16-ի N 792-Ն որոշման

 

  

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 16-ի N 792-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ԷԼԱՅ ԼԻԼԼԻ ԵՎ ՔԱՄՓՆԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՄԼՆ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՂԹԵՆՔ ԴԻԱԲԵՏԸ ՄԻԱՍԻՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԳՐԻՉ-ՆԵՐԱՐԿԻՉՆԵՐ, ԱՍԵՂՆԵՐ, ԳԼԻԿՈԼԻԶԱՑՎԱԾ ՀԵՄՈԳԼՈԲԻՆԻ ՍԱՐՔԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ԹԵՍՏԵՐԸ) ՏՊԱԳԻՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

1. «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների 2015-2019 թվականների ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացում և նյութերի տրամադրում դիաբետիկ կենտրոններին ու շահառուներին

2. Բոլոր դիաբետիկ կենտրոնների համար դիաբետի վերաբերյալ ուսուցանողների պատրաստում

3. Տպագիր կրթական նյութերի տրամադրում

4. Առաջադեմ երկրների փորձի փոխանակման նպատակով դասընթացների կազմակերպում

5. Ինսուլինային գրիչ-ներարկիչների անվճար տրամադրում՝ 2000 հատ (Հայաստանի Հանրապետությունում իր գործընկեր «ՄԼՆ-ֆարմ» ՍՊԸ-ի միջոցով)

6. Ասեղներ՝ գրիչ-ներարկիչների համար (Հայաստանի Հանրապետությունում իր գործընկեր «ՄԼՆ-ֆարմ» ՍՊԸ-ի միջոցով)

7. Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում դիաբետի կառավարման 4 կենտրոնի վերանորոգում, կահավորում և սարքավորումների ձեռքբերում

8. Դիաբետի կառավարման 4 կենտրոնի համար գլիկոլիզացված հեմոգլոբինի (HbA1) չափման անալիզատորների ձեռքբերում

9. Ծրագրի բոլոր շահառուներին գլիկոլիզացված հեմոգլոբինի (HbA1) չափման համար անհրաժեշտ թեստ-երիզների տրամադրում

10. Դիաբետի միջազգային օրը. Դիաբետի միջազգային ֆեդերացիայի (IDF)-I կողմից իրականացվող միջոցառումների կազմակերպում Հայաստանի Հանրապետությունում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան