Գլխավոր տեղեկություն
Номер
N 360-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.04.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.04.19/24(1299) Հոդ.408
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.04.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.04.2017
Дата вступления в силу
29.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 ապրիլի 2017 թվականի N 360-Ն

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011 թվականի հունիսի 1-ին ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ և 7-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 220 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման նպատակով՝ սույն որոշման հավելվածում նշված՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի որոշ համայնքներում գտնվող՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ՝ հետևյալ հիմնավորումներով`

1) ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը.

2) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշման հավելվածում նշված տարածքների օտարման, քանի որ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ու շահագործումն անհնար է առանց հենարանների տեղակայման և անվտանգության գոտիների համար անհրաժեշտ հողատարածքների ձեռքբերման, որոնց ընտրությունն իրականացվել է սահմանված շինարարական և տեխնիկական նորմերի շրջանակներում` բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների և ենթակառուցվածքների շրջանցմամբ՝ հենարանների տեղակայումը հնարավորինս նախատեսելով գոյություն ունեցող էլեկտրահաղորդման գծի միջանցքում.

3) սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ ծրագրի շրջանակներում կառուցվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի նախագծման փուլում հաշվի են առնվել բոլոր շահագրգիռ մարմինների և ազդակիր համայնքների առաջարկությունները և դիտողությունները:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված տարածքների ձեռք բերողը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն է (այսուհետ՝ ձեռք բերող).

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2017 թվականի մայիսի 1-ն է.

3) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին).

4) սույն որոշումից ծագող՝ օտարվող սեփականության նկատմամբ օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները ենթակա են պետական գրանցման՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում` ձեռք բերողի հաշվին.

5) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 7-օրյա ժամկետում այն պատշաճ ձևով ուղարկվում է օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.

6) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.

7) պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են օրենքի հիման վրա` լիազոր մարմնի և ձեռք բերողի միջև կնքված պայմանագրին համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 14

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 6-ի N 360-Ն որոշման

 

ց ա ն կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Գեղարքունիքի եվ վայոց ձորի ՄԱՐԶերի ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՖԻԶԻԿԱԿԱՆ եվ իրավաբանական ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՅՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

NN
ը/կ

Գտնվելու վայրը
(մարզը, համայնքը)

Օտարման ենթակա տարածքների չափը (հա)

Կադաստրային ծածկագիրը

Նպատակային նշանակությունը

Տարածքների կոորդինատները
«WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84)
(ARMREF 02)» համակարգով

Y

X

1

2

3

4

5

6

7

1.

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Վերին Գետաշենի գյուղական համայնք

0,0155

05-087-0202-0225

բնակավայրերի

8520428,791

4443285,829

8520420,325

4443309,139

8520436,001

4443302,559

8520428,791

4443285,829

2.

0,0163

05-087-0202-0239

բնակավայրերի

8520480,986

4443284,396

8520488,393

4443301,584

8520497,091

4443277,636

8520480,986

4443284,396

3.

0,059

05-087-0202-0220

բնակավայրերի

8520472,870

4443164,464

8520467,636

4443178,875

8520477,327

4443174,807

8520472,870

4443164,464

4.

0,0272

05-087-0202-0211

բնակավայրերի

8520481,577

4443140,489

8520502,336

4443131,775

8520492,788

4443109,620

8520481,577

4443140,489

5.

0,0016

05-087-0202-0245

բնակավայրերի

8520505,995

4443241,364

8520508,312

4443246,740

8520511,033

4443239,249

8520505,995

4443241,364

6.

0,0272

05-087-0207-0008

բնակավայրերի

8520614,957

4442773,245

8520603,807

4442803,945

8520624,118

4442796,796

8520614,957

4442773,245

7.

0,0436

05-087-0207-0011

բնակավայրերի

8520637,342

4442711,611

8520624,881

4442745,919

8520650,828

4442735,247

8520641,293

4442709,986

8520637,342

4442711,611

8.

ՀՀ Վայոց ձորի մարզ, Աղնջաձորի գյուղական համայնք

0,0251

10-007-0144-0071

գյուղատնտեսական

8520523,425

4419796,130

8520524,123

4419796,406

8520540,991

4419797,964

8520545,498

4419786,577

8520529,684

4419780,318

8520523,425

4419796,130

9.

ՀՀ Վայոց ձորի մարզ,
Եղեգնաձորի քաղաքային համայնք

0,0062

10-001-0338-0003

գյուղատնտեսական

8528379,680

4401113,950

8528395,319

4401108,667

8528394,353

4401105,809

8528378,254

4401109,726

10.

0,0241

10-001-0360-0016

գյուղատնտեսական

8529084,890

4400781,420

8529098,520

4400774,130

8529091,130

4400760,390

8529077,500

4400767,780

11.

ՀՀ Վայոց ձորի մարզ,
Ագարակաձորի գյուղական համայնք

0,0243

10-004-0121-0003

գյուղատնտեսական

8529338,256

4400622,026

8529347,032

4400641,063

8529356,432

4400636,996

8529352,880

4400619,120

12.

0,0324

10-004-0120-0008

գյուղատնտեսական

8529628,208

4400674,825

8529628,748

4400692,810

8529646.723

4400692,365

8529646,189

4400674,390

13.

ՀՀ Վայոց ձորի մարզ,
Մալիշկայի գյուղական համայնք

0,0138

10-032-0260-0020

գյուղատնտեսական

8534246,771

4399026,700

8534254,783

4399024,083

8534244,061

4399013,313

8534242,242

4399013,898

8536448,283

4398465,699

8536455,547

4398483,399

8536462,880

4398479,360

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան