Գլխավոր տեղեկություն
Номер
N 234-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2017-15.03.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.06.21/19(588).1 Հոդ.206.4
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
07.06.2017
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
07.06.2017
Дата вступления в силу
01.07.2017

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հունիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60017233

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

7 հունիսի 2017 թ.

ք. Երևան

N 234-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, 2-րդ կետի «ը», «ժ», «իե» և «իէ» ենթակետերը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշում է.

1. Սահմանել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ինտերնետ հասանելիության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձը՝

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցելու ընթացքում ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի N 1069-Ն որոշման դրույթներին համապատասխան՝ «ծառայության ժխտում/բաշխված ծառայությունների ժխտում» (ԴՈՍ/ԴԴՈՍ (DՕS/DDՕS) (այսուհետ՝ «ԴՈՍ») հարձակումներից պաշտպանված ինտերնետ կապ.

2) տարվա յուրաքանչյուր կիսամյակի համար՝ մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը Հանձնաժողով է ներկայացնում լրացված և ստորագրված հաշվետվություն սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջի կատարման վերաբերյալ՝ համաձայն սույն որոշման հավելվածի՝ փոխօգնության կարգով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տրամադրելու նպատակով.

3) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված հաշվետվությունը Հանձնաժողով է ներկայացնում առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով` ուղեկցող գրությամբ: Էլեկտրոնային փոստով ուղարկելու դեպքում՝ հաշվետվություն ներկայացնող անձը ներբեռնում է այդ հաշվետվության ձևը Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքից (www.psrc.am), լրացված և ստորագրված հաշվետվության, ինչպես նաև ուղեկցող գրության սկանավորված տարբերակներն ուղարկում է Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում (www.psrc.am) նշված համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2017 թվականի հունիսի 7-ի N 234-Ն որոշմամբ

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎ

 

______թվականի______կիսամյակ

________________________________________________________________________

(ծառայություն մատուցող անձի անվանումը / անուն, ազգանուն)

 

 1

 Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը

Ինտերնետ հոսքի արագությունը (Մբիթ/վ)

Ինտերնետ հասանելիության տեխնոլոգիան

Տեղեկություններ սեփական կամ այլ անձանց տեխնիկական միջոցներով «ԴՈՍ» հարձակումներից պաշտպանված ինտերնետ կապ տրամադրելու, ներառյալ՝ դրա իրականացման եղանակի վերաբերյալ

1)

       
2)

       
2

Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ձեռք բերված` «ԴՈՍ» հարձակումներից պաշտպանված, «ԱՅՓԻ» տարանցման կապուղիներ՝ ըստ ընկերությունների

Պաշտպանված կապուղու թողունակությունը (Մբիթ/վ)

1)


 

 

 


 

 

1. «Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը» սյունակը լրացնելիս՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ենթակայությամբ գործող առանձնացված ստորաբաժանումը նշվում է առանձին, եթե այդ ստորաբաժանմանն ինտերնետ կապը տրամադրվում է առանձին պայմանագրով:

 

 ____________________________
    /իրավասու անձի ստորագրություն/
 _____________________________

     /անուն, ազգանուն/

 

 Կ.Տ.

 (առկայության դեպքում)