Գլխավոր տեղեկություն
Номер
N 347-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.04.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
10.04.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.04.2017
Дата вступления в силу
11.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2017 թվականի N 347-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1075-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի զարգացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1075-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն» բառերով.

2) որոշման հավելվածում`

ա. 2-րդ կետի 4-րդ` «Կատարման ժամկետը» սյունակում «2015-2016 թթ.» բառերը փոխարինել «2018-2020 թթ.» բառերով,

բ. ուժը կորցրած ճանաչել 3-րդ և 23-րդ կետերը,

գ. 6-րդ կետի 6-րդ` «Պատասխանատու կատարողը» սյունակում «Դիլիջանի քաղաքապետարան» բառերը փոխարինել «Դիլիջանի համայնքապետարան (համաձայնությամբ)» բառերով,

դ. 19-րդ կետի 6-րդ` «Պատասխանատու կատարողը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ Տավուշի մարզպետարան, Դիլիջանի քաղաքապետարան (համաձայնությամբ), ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե»,

ե. 41-րդ կետի 6-րդ` «Պատասխանատու կատարողը» սյունակից հանել «ՀՀ քաղաքաշինության նախարարություն» բառերը,

զ. հավելվածի «Պատասխանատու կատարողը» սյունակում «ՀՀ քաղաքաշինության նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե» բառերով,

է. հավելվածի «Պատասխանատու կատարողը» սյունակում «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 10

Երևան