Գլխավոր տեղեկություն
Номер
N ՔԾԽՈ-11
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.03.2017-11.08.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2002.07.15/17(103) Հոդ.104
Принят
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Дата принятия
23.05.2002
Подписан
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Дата подписания
23.05.2002
Дата вступления в силу
25.07.2002

«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
26 հունիսի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ ---02103

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

23 մայիսի 2002 թ.
ք. Երևան 

N ՔԾԽՈ-11

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 02.02.17 N 71-Ն)

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Սահմանել մրցույթ անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը:

(որոշումը փոփ. 02.02.17 N 71-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական ծառայության
խորհրդի նախագահ

Մ. Բադալյան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական ծառայության խորհրդի
2002 թ. մայիսի 23-ի N ՔԾԽՈ-11 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 02.02.17 N 71-Ն)

 

1. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ անցկացնելու համար թեստերը կազմվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` Օրենք) և սույն կարգին համապատասխան:

(1-ին կետը փոփ. 02.02.17 N 71-Ն)

2. Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի բնագավառներին վերաբերող հարցաշարերը կազմում է քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) աշխատակազմը, իսկ Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» և «զ» ենթակետերի բնագավառին վերաբերող հարցաշարը` համապատասխան մարմինների աշխատակազմերը: Յուրաքանչյուր մրցույթ անցկացնելուց առնվազն երկու ամիս առաջ հարցաշարերը ներկայացվում են Խորհուրդ:

(2-րդ կետը փոփ. 31.05.03 N 192-Ն, 12.10.10 N 809-Ն, 02.02.17 N 71-Ն)

3. Հարցաշարերը, ըստ բնագավառների, բաղկացած են հարցերից (խնդիրներից): Հարցերը վերաբերում են համապատասխան բնագավառների վերաբերյալ կոնկրետ հարցադրումներին, իսկ խնդիրները` կոնկրետ իրավիճակների նկարագրությանը:

(3-րդ կետը փոփ. 12.10.10 N 809-Ն)

31. Կառուցվածքային ստորաբաժանման մեջ չներառված քաղաքացիական ծառայության պաշտոնների համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» և «զ» ենթակետերի բնագավառին վերաբերող հարցաշարն առնվազն պետք է ընդգրկի`

ա) համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).

բ) (ենթակետն ուժը կորցրել է 13.03.07 N 226-Ն)

գ) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում աշխատելու ունակության ստուգման մասնագիտական հարցեր:

Կառուցվածքային ստորաբաժանման մեջ ներառված քաղաքացիական ծառայության պաշտոնների համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» ենթակետի բնագավառին վերաբերող հարցաշարն առնվազն պետք է ընդգրկի`

ա) համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).

բ) (ենթակետն ուժը կորցրել է 13.03.07 N 226-Ն)

գ) (ենթակետն ուժը կորցրել է 13.03.07 N 226-Ն)

դ) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում աշխատելու ունակության ստուգման մասնագիտական հարցեր:

Առանձնացված ստորաբաժանման մեջ ներառված քաղաքացիական ծառայության պաշտոնների համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» ենթակետի բնագավառին վերաբերող հարցաշարն առնվազն պետք է ընդգրկի`

ա) համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).

բ) առանձնացված ստորաբաժանման ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).

գ) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում աշխատելու ունակության ստուգման մասնագիտական հարցեր:

(31-ին կետը լրաց. 31.05.04 N 427-Ն, խմբ. 10.09.04 N 823-Ն, փոփ., լրաց. 13.03.07 N 226-Ն, խմբ. 22.11.07 N 1115-Ն, փոփ., լրաց. 12.10.10 N 809-Ն)

32. Քաղաքացիական ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր բնագավառի հարցաշարում ընդգրկված հարցերի (խնդիրների) քանակը պետք է պակաս չլինի թեստային առաջադրանքում տվյալ բնագավառի համար նախատեսված հարցերի քանակի եռապատիկից:

(32-րդ կետը լրաց. 10.09.04 N 823-Ն, փոփ. 12.10.10 N 809-Ն)

4. Հարցերը (խնդիրները) կոդավորվում, համարակալվում են` ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի: Խորհրդի կամ համապատասխան մարմնի աշխատակազմը հարցաշարերը զետեղում է համակարգչում:

5. Մրցույթ անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ հարցաշարերն իրենց պատասխաններով հրապարակվում են` քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների համար Խորհրդի, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների համար` համապատասխան մարմնի կողմից:

(պարբերությունը հանվել է 02.02.17 N 71-Ն)

(5-րդ կետը խմբ. 31.05.03 N 192-Ն, փոփ., լրաց. 20.08.03 N 361-Ն, 12.10.10 N 809-Ն, փոփ. 02.02.17 N 71-Ն)

6. Համակարգչում առանձին զետեղվում է նաև կոդավորված և համարակալված հարցերի (խնդիրների) 3 կամ 4 ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

7. Թեստերը կազմվում են համակարգչային ծրագրի միջոցով համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարերի կոդավորված հարցերից (խնդիրներից)` պատահական ընտրությամբ: Համակարգչային ծրագիրը, ընտրելով հարցը (խնդիրը), միաժամանակ դուրս է բերում վերջինիս ենթադրյալ պատասխաններն ու միասնականացնում:

8. Թեստերը կազմում են.

- քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի անցկացման համար՝ Խորհրդի ստեղծած մրցութային հանձնաժողովները.

- քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի անցկացման համար՝ համապատասխան մարմնի ստեղծած մրցութային հանձնաժողովները:

(8-րդ կետը փոփ. 12.10.10 N 809-Ն, խմբ. 02.02.17 N 71-Ն)

9. Մրցութային հանձնաժողովները թեստերը կազմում են մինչև թեստավորման փուլը սկսելը:

(9-րդ կետը փոփ. 02.02.17 N 71-Ն)

10. Յուրաքանչյուր մրցույթի դեպքում մասնակիցների համար կազմվում է մեկ ընդհանուր թեստ` սույն կարգին և թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներին համապատասխան:

11. Թեստավորման առաջադրանքները մասնակցին կարող են առաջարկվել գրավոր կամ համակարգչի միջոցով:

(11-րդ կետը փոփ. 02.02.17 N 71-Ն)

12. (կետն ուժը կորցրել է 13.03.07 N 226-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 31.05.03 N 192-Ն, փոփ., լրաց. 20.08.03 N 361-Ն, լրաց. 31.05.04 N 427-Ն, խմբ., լրաց. 10.09.04 N 823-Ն, փոփ. 05.09.05 N 833-Ն, փոփ., լրաց. 13.03.07 N 226-Ն, խմբ. 22.11.07 N 1115-Ն, փոփ., լրաց. 12.10.10 N 809-Ն, փոփ., խմբ. 02.02.17 N 71-Ն)