Գլխավոր տեղեկություն
Номер
N 348-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.04.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.04.12/23(1298) Հոդ.397
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.04.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.04.2017
Дата вступления в силу
13.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 ապրիլի 2017 թվականի N 348-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴՐԱՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՑ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ցանկերում ընդգրկված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն լուծարման գործընթացում գտնվող իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամային պարտավորությունների (այդ թվում՝ հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ պարտադիր վճարումների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով) մասով ձեռնպահ մնալ տվյալ իրավաբանական անձին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց, եթե պարտապանի ակտիվների արժեքը բավարարում է պարտատերերի պահանջներն ամբողջովին մարելու համար:

2. Սահմանել, որ պետական կառավարման մարմիններին Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ցանկերում ընդգրկված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն լուծարման գործընթացում գտնվող իրավաբանական անձանց ակտիվների արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից՝ համապատասխան դիմումի դեպքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 10

Երևան