Գլխավոր տեղեկություն
Номер
N 308-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.03.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
29.03.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.03.2017
Дата вступления в силу
30.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2017 թվականի N 308-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց կոմիտեի 17-րդ նստաշրջանին Հաշմանդամություն ունեցող անձանց մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սկզբնական զեկույցի քննարկմանը մասնակցելու նպատակով 2017 թվականի մարտի 28-30-ը պատվիրակության անդամների` համաձայն հավելվածի, Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝ Վիգեն Քոչարյանինը, Անահիտ Մարտիրոսյանինը, Աննա Հակոբյանինը, Լիանա Բարսեղյանինը, Ռոբերտ Ստեփանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիգեն Քոչարյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 29-ի N 308-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-30-Ը ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆած ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Վ. Քոչարյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

Ա. Մարտիրոսյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության պետ

Ռ. Ստեփանյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ

Ա. Հակոբյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ

Լ. Բարսեղյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան