Գլխավոր տեղեկություն
Номер
N 305-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (03.06.2008-10.06.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
02.06.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.06.2008
Дата вступления в силу
03.06.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2008 թվականի N 305-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ԳՐԱՌՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ԵՎ ԱՆՑԱԳՐԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հաստատել՝

1) «Հայաստանի Հանրապետության կառավարություն» գրառմամբ ծառայողական վկայականներ և անցագրեր տրամադրելու և հաշվառելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) «Հայաստանի Հանրապետության կառավարություն» գրառմամբ ծառայողական վկայականների, դրանց միջուկների և անցագրերի ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) «Հայաստանի Հանրապետության կառավարություն» գրառմամբ ծառայողական վկայականների և անցագրերի հաշվառման մատյանների ձևերը՝ համաձայն N 3 հավելվածի։

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին չհամապատասխանող վկայականները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց 30 օր հետո համարվում են անվավեր։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում՝

1) ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգում չընդգրկված անձանց նախկինում տրված վկայականների հետ վերադարձնելը սահմանված ժամկետում.

2) ընդունել սույն որոշումից բխող համապատասխան իրավական ակտեր։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հունիսի 2

Երևան

  

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2008 թ.
հունիսի 2-ի N 305-Ա որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ԳՐԱՌՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ԵՎ ԱՆՑԱԳՐԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ

 

1. «Հայաստանի Հանրապետության կառավարություն» գրառմամբ տրվող ծառայողական վկայականը (այսուհետ՝ վկայական) զբաղեցրած պաշտոնը հաստատող պաշտոնական փաստաթուղթ է։

2. Վկայականներ ստացած անձանց իրավունք է վերապահվում մուտք գործել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարչական մասնաշենք և գործադիր իշխանության ու այլ պետական մարմինների շենքեր, բացառությամբ այն շենքերի, որտեղ սահմանված է շենք մուտք գործելու այլ կարգ։

3. Վկայականներ տրվում են՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակվող կամ պաշտոնում հաստատվող պաշտոնատար անձանց.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակվող պաշտոնատար անձանց.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի կողմից նշանակվող պաշտոնատար անձանց։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակվող անձանց տրամադրվող վկայականները ստորագրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի կողմից նշանակվող անձանց տրամադրվող վկայականները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի կողմից։

5. Ջնջումներով և ուղղումներով վկայականները համարվում են անվավեր։

6. Վկայականները տրամադրվում են պաշտոնի նշանակման, վկայականի վավերականության ժամկետը լրանալու, ինչպես նաև վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում։

7. Վկայականներ կամ անցագրեր տրամադրվում են լուսանկարը ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

8. Վկայականը տրվում է միայն նախկին վկայականը հանձնելուց հետո (առկայության դեպքում)։

9. Վկայականները տրվում են մինչև երկու տարի գործողության ժամկետով, որը կարող է երկարաձգվել մեկ անգամ ևս մեկ տարով։

10. Վկայականը կորցնելու, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքերում այն տիրապետողը 5-օրյա ժամկետում գրավոր տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին։

11. Աշխատանքից ազատման կամ այլ աշխատանքի անցնելու դեպքում վկայականն ստորագրությամբ հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։

12. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի կողմից մինչև մեկ տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության կառավարության շենք մուտք գործելու համար կարող է տրվել անցագիր։

13. Անցագրերը տրվում են՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ աշխատանքային պարտականություններից ելնելով մշտապես այցելող անձանց՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, Երևանի քաղաքապետի, Հայաստանի Հանրապետության մարզպետների և այլ պետական մարմինների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին ուղղված գրության հիման վրա՝ վերը նշված մարմինների աշխատողներից հինգ անձից ոչ ավելի՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատողների.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում առաջին անգամ պաշտոն զբաղեցնող անձանց՝ նշանակված փորձաշրջանի տևողության ամբողջ ժամանակաշրջանի համար.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում ժամկետային աշխատանքային պայմանագրերի հիման վրա աշխատողներին.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմն սպասարկող «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողներին.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, «Հրազդան-7» փակ բաժնետիրական ընկերության և Պետական հատվածի արդիականացման ծրագրի աշխատողներին.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հետ երկարատև աշխատանքային կամ պայմանագրային հարաբերություններ ունեցող այլ մարմինների և կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ մշտապես այցելող ներկայացուցիչներին։

14. Անցագրի գույնը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը։

15. Անցագիրը կորցնելու, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքերում այն տիրապետողը 5-օրյա ժամկետում գրավոր տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին։

16. Վկայականների և անցագրերի հաշվառումը կատարվում Է առանձին մատյաններում, որոնք հանդիսանում են խիստ հաշվառման փաստաթուղթ։

17. Հաշվառման մատյանում լրացվում են՝

1) 1-ին սյունակում՝ վկայականի կամ անցագրի հերթական համարը.

2) 2-րդ սյունակում՝ վկայականի կամ անցագիր ստացողի անունը, ազգանունը.

3) 3-րդ սյունակում՝ վկայական կամ անցագիր ստացողի աշխատանքի վայրը, պաշտոնը.

4) վկայականների հաշվառման մատյանի՝

ա. 4-րդ սյունակում նշվում է վկայական ստացողի ստորագրությունը,

բ. 5-րդ սյունակում՝ ստացման ժամկետը,

գ. 6-րդ սյունակում՝ վերադարձման ժամկետը,

դ. 7-րդ սյունակում՝ վկայականը վերադարձնելու ժամանակ ստացողի ստորագրությունը.

5) անցագրերի հաշվառման մատյանի՝

ա. 4-րդ սյունակում նշվում է անցագրի ստացման ժամկետը,

բ. 5-րդ սյունակում՝ անցագիր ստացողի ստորագրությունը։

18. Սույն կարգով նախատեսված վկայականների և անցագրերի պատրաստումը, տրամադրումը և հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2008 թ.
հունիսի 2-ի N 305-Ա որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ԳՐԱՌՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՄԻՋՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՑԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_12679

 

Ներմուծեք նկարագրությունը_12680

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3
ՀՀ վարչապետի 2008 թ.
հունիսի 2-ի N 305-Ա որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ԳՐԱՌՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ

 

Վկայականի
հերթական
համարը

Անունը, ազգանունը

Աշխատանքի վայրը, պաշտոնը

Ստացողի ստորագրությունը

Ստացման ժամկետը

Վերադարձման ժամկետը

Ստացողի ստորագրությունը

             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ԳՐԱՌՄԱՄԲ ԱՆՑԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ

 

Անցագրի
հերթական
համարը

Անունը, ազգանունը

Աշխատանքի վայրը, պաշտոնը

Ստացման ժամկետը

Ստացողի ստորագրությունը

         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.12.2019, N 1846-Ա 11.12.2019, N 305-Ա
09.06.2017, N 561-Ա 10.06.2017, N 305-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան