ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2017 թվականի N 302-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ՝ անշարժ գույք)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկներից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել որոշման հավելվածում նշված տարածքների հանձնման-ընդունման և սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մարտի 27 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 23-ի N 302-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվող անշարժ գույքի
NN |
Գտնվելու վայրը |
Մակերեսը (քառ. մետր) |
Սկզբնական արժեքը |
Տարածքի տնօրինման լիազորությունն իրականացնող պետական հիմնարկը |
1. |
ՀՀ Շիրակի մարզ, |
245.3 |
7 925 770 |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ |
2. |
ՀՀ Լոռու մարզ, |
339.8 |
7 866 252 |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ |
3. |
ՀՀ Տավուշի մարզ, |
323 |
5 000 000 |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ |
4. |
ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արտաշատ, |
500 |
341 585 727 |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ |
5. |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Մարտունի, |
403 |
41600 |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ |
6. |
ՀՀ Տավուշի մարզ, քաղ. Նոյեմբերյան, |
105.5 |
209 973 696 |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |