Գլխավոր տեղեկություն
Номер
N 39-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.03.2017-29.12.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.01.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.01.2017
Дата вступления в силу
20.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2017 թվականի N 39-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1264-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1065-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1264-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հունվարի 19-ի N 39-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Ա. Քարամյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

   

Ա. Սահակյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ

   

Հ. Միրզոյան

- ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ (համաձայնությամբ)

   

Ս. Գրիգորյան

- ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ

   

Ն. Շահբազյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ

   

Ա. Պետրոսյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Ա. Ազարյան

- Երևանի քաղաքապետարանի «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Լ. Ջուլֆալակյան

- ՀՀ հունա-հռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ (համաձայնությամբ)

   

Ի. Միլիտոսյան

- Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)

   

Վ. Բադալյան

- ՀՀ բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ (համաձայնությամբ)

   

Ա. Մեհրաբյան

- «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ռ. Ստեփանյան

- «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Մ. Իսպիրյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մենեջմենթի և հասարակական գիտությունների ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)

   

Գ. Սարգսյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)

   

Ա. Գրիգորյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր (համաձայնությամբ)

   

Կ. Բաբայան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հեռակա ուսուցման բաժնի պետ (համաձայնությամբ)

   

Գ. Հակոբյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կիրառական մարզաձևերի և լողի ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

   

Հ. Մելքոնյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Ք. Ալեքսանյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

   

Ա. Սարգսյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

   

Դ. Մուրադյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

   

Ս. Տիգրանյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

   

Ռ. Գալստյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

   

Ն. Հախոյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

(հավելվածը փոփ. 24.03.17 N 297-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան